Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

Լրահոսից

4 հունիսի - Հոգեգալուստ, Պենտեկոստե։ Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

11 հունիսի - Հիշատակ Եղիա մարգարեի։ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

12 հունիսի - Սրբոց կուսանացն Հռիփսիմյանց տոնի ուրախ առիթով, ձեռամբ Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանի, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, ուսանելի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

17 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն տոնի առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

Նույն օրը, ձեռամբ Տ. Եզնիկ քհն. Գալստյանի, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

18 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի։ Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը եւ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց։

Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք։

24 հունիսի - Տոն Սրբույն Ներսեսի Մեծի Հայրապետին մերո եւ Խադա եպիսկոպոսին։ Տոնի ուրախ առիթով, Գյումրու տուն-ինտերնատում, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ով համբերեսցե նա կեցցէ» բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը։

25 հունիսի - Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսավորչի պահոց։ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները