Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

յանքում յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է, եթե կողքիդ ունես աջակից ու հավատացող։

Հունիսի 23-ին սոցիալ-կրթական կենտրոնի տարեցների համար, համակարգչային բաժնի պատասխանատուի եւ կամավորների մասնակցությամբ, անցկացվեց հանդիպում՝ «Հեռահաղորդակցման ժամանակակից միջոցները» խորագրով։ Այն նպատակ ուներ աջակցել տարեցներին, որպեսզի վերջիններս կարողանան մեկ քայլ եւս առաջ գնալ՝ համակարգչից ու համացանցից օգտվելու հմտությունների զարգացմամբ կամ գոնե տեղեկացմամբ, որը կնպաստի փոքր-ինչ բարելավել նրանց կյանքի պայմանները։

Տարեցներին ուսուցանելով համակարգչային գրագիտություն՝ այդ կերպ հնարավոր է դառնում նրանց ինտեգրել մերօրյա հաղորդակցման միջոցների ընդարձակ դաշտին։

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

այիսի 27-ին «Երիտասարդները հանուն քրիստոնեության» կազմակերպությունն անցկացրեց մանկական խաղեր Հայաստանի յոթը ցերեկային կենտրոնների երեխաների մասնակցությամբ, որոնց թվում էին նաեւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սաները։ Խաղերն անցկացվեցին Վանաձորում։

Յուրաքանչյուր կենտրոն, խմբի առաջնորդի հետ, մտավ դահլիճ՝ ներկայացնելով իր անունն ու կարգախոսը։ Բացման խոսքով հանդես եկավ «Երիտասարդները հանուն քրիստոնեության» կազմակերպության տնօրեն Արեւ Սարուխանյանը։

Երեխաները մասնակցեցին բազմաբնույթ մանկական եւ սպորտային խաղերի, որոնք ավարտվեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սաների փայլուն հաղթանակով։

Միջոցառումն առավել ոգեւորիչ ու վառ տեսք ստացավ, երբ սոցիալ-կրթական կենտրոնի սաները ներկայացան պարային եւ երաժշտական գեղեցիկ համարներով։

Շնորհակալություն կազմակերպիչներին՝ երեխաներին հիասքանչ օր պարգեւելու, ինչպես նաեւ «Focus on Children Now» կազմակերպությանը՝ սոցիալ-կրթական կենտրոնի սաներին գլխարկներ տրամադրելու համար։

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

նթերցանության համար լավագույն շրջանը միշտ էլ եղել են ամռան ամիսները։ Ավելի հաճելի ու տպավորիչ է, երբ գիրքը կարդում են դրսում՝ ձուլվելով բնության եւ տվյալ ստեղծագործության հրաշքին։

Ընթերցանության նկատմամբ սերը երեխաների մեջ դեռ մանկուց են փորձում սերմանել «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի դաստիարակչուհին եւ կամավոր ուսուցիչները՝ գրքերի աշխարհի դռները բացելով իրենց սաների առջեւ։ Ընթերցանության հերթական ժամն անցկացվեց հունիսի 14-ին, որին ներկա փոքրիկները մեծ բավականություն ստացան։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները