Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

ՎԱՐԴԱՎԱՌ ԿԱՄ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

իրոջը վարդի հետ համեմատելու պատճառով տոնը կոչվում է Վարդավառ։ Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը, նախքան Իր պայծառակերպվելը, Իր մեջ պահում էր Աստվածության պայծառությունը։ Վարդը փշերով է լինում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երեւաց, ովքեր էլ, որպես փշեր, խաչեցին Նրան։ Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով՝ ընկան խոր քնի մեջ։

Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն եւ անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Ս. Երրորդությունը։ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա։

Վարդավառը տոնում ենք Հարությունից ու Համբարձումից հետո, թեպետ Տերը պայծառակերպվեց խաչելությունից քառասուն օր առաջ, որովհետեւ Հիսուս պատվիրեց, որ Իր մասին չպատմեն մինչեւ Իր՝ մեռելներից հարություն առնելը (տե՛ս Մատթ. ԺԷ 9)։

Այս տոնի համար Հակոբոս Տյառնեղբայրը եւ Կյուրեղ Երուսաղեմացին ընթերցվածներ չեն կարգել, քանի որ մենք կարողանում ենք խորհրդաբար հաղորդվել Տիրոջ ծննդյանը, մահվանն ու հարությանը, իսկ Պայծառակերպությանը հանդերձյալում ենք հաղորդվելու։

Տիրոջ ծննդյամբ, մկրտությամբ, մահվամբ ու հարությամբ նորոգվեց մեր բնությունը, իսկ այլակերպությամբ՝ մեր բնության հանդերձը, քանզի Այլակերպության օրը Քրիստոս դեն գցեց մեր հնացած ձորձերը եւ մեր բնությունը զգեստավորեց լուսեղեն պատմուճանով, որը հանդերձյալում ենք վայելելու, իսկ այստեղ ստանում ենք դրա հույսի առհավատչյան եւ այս տոնով նշում հանդերձյալի հիշատակը։

Աստվածային փառքի կերպարանքն անտեսանելի է մեր աչքերին, որն աշակերտներն անգամ կիսաբաց աչքերով տեսան։ Այդ պատճառով էլ ոչ թե գրի տեսությամբ, այլ հավատով այն մեզ ավանդվեց։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները