Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

«ԱՊԱՇԽԱՐԵՑԵՔ, ԶԻ ՄՈՏԵՑԵԼ Է ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Կար մի մարդ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես էր։ Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի Լույսի մասին»։
ՀՈՎՀ. Ա 6-7

վետարանական այս սեղմ տողերից տեղեկանում ենք, որ Հովհաննեսը՝ Աստծո ծառան, եկել էր վկայելու Լույսի մասին։ Նրա ծնողները՝ Զաքարիան եւ Եղիսաբեթը, արդար էին եւ անխոտոր ընթանում էին Տիրոջ պատվիրանների ու օրենքների մատնանշած ճանապարհով։ Հովհաննեսը հրապարակ էր իջել Հիսուսից կանուխ, քարոզում էր եւ ասում. «Իմ ետեւից կգա ինձնից ավելի հզորը, որի առջեւ արժանի չեմ խոնարհվելու, նրա կոշիկների կապերն արձակելու» (Մարկ. Ա 7)։ Համաձայն Ավետարանի, ինչպես նաեւ այլ օժանդակ աղբյուրների՝ Հովհաննեսը գլխատվում է Հերովդես արքայի կողմից, վերջինիս եղբոր կնոջ՝ Հերովդիայի ցանկությամբ (Մատթ. Զ 14-29), իր երկրային առաքելությունը լիովին կատարելուց հետո։ Սրբի մարմինն ամփոփում են աշակերտները։

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Լեռնակերտի Ս. Հովհաննես եկեղեցին Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի (IV-V դդ.) միանավ բազիլիկներից է՝ իր տեսակի մեջ եզակի եւ կարեւոր նշանակություն ունեցող հայկական ճարտարապետության պատմության համար։ Աղոթատունը վերանորոգվել է Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբում»-ի անդամ տիկին Գոհար Խաչատրյանի ազնիվ նվիրաբերությամբ եւ օծվել 2005 թվականին՝ ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի։

Հայոց տոնացույցում Ս. Հովհաննես Մկրտչին նվիրված չորս տոներից մեկը Ս. Հովհաննեսի եւ Ս. Աթանագինե եպիսկոպոսի հիշատակն է։

Հունիսի 15-ին՝ տոնի ուրախ առիթով, մի խումբ հավատացյալներ, Թամարա Սարգսյանի նախաձեռնությամբ, ուխտի գնացին Լեռնակերտի համանուն եկեղեցի։ Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին։ Օրվա պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը՝ հանգամանալից մեկնելով տոնի խորհուրդը, ինչպես նաեւ իր շնորհակալությունը հայտնեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին, ում համաձայնությամբ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող Ս. Աջը բերվեց Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցուց, որով եւ օրհնություն բախշվեց ներկա մեծաթիվ ուխտավորներին։

Արդ՝ շատ կարեւոր է, որ առանց երկմտելու կամ կասկածելու դիմենք սրբերի բարեխոսությանը, քանզի նրանք, Աստծուն առաքված իրենց հանապազօրյա աղոթքների ուժով, փրկում են մեզ տարբեր դժբախտություններից ու վերահաս փորձանքներից։ Հավարտ Սուրբ Պատարագի, եկեղեցու բակում, կատարվեց մատաղօրհնություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները