Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

իրելի՛ շրջանավարտներ.

Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ձեզ՝ կյանքի կարեւոր այս փուլի ավարտն ազդարարող զանգի կապակցությամբ, ինչը նաեւ ազդարարում է նոր աշխարհ տանող ճանապարհի մեկնարկը։

Ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, թե բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան եւ օգնական կլինի ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու նվիրական բոլոր իղձերն ու երազանքները։ Նոր ճամփաբաժանին կանգնած՝ տագնապած ու անհանգիստ սրտով եք թողնում ուսումնառության երկարամյա կաճառը՝ ձեզանից ոմանք հոգիներում ուրախություն, իսկ ոմանք էլ՝ թախիծ անթեղած։

Ամեն իչից զատ՝ դուք պարտավոր եք արժեւորել այն, ինչ տվեց ձեզ դպրոցը եւ գործադրեք` ի շահ հայրենիքի ու ձեր հաւատի օրրանի` Սուրբ Եկեղեցու։ Մի՛ կորցրեք պարտքի գիտակցությունը նաեւ ձեր ծնողների ու ինքներդ ձեր հանդեպ, քանզի այն մարդուն տրվում է ի վերուստ։ Անշեջ պահեք ձեզ փոխանցված գիտության ջահը՝ է՛լ ավելի հարստացնելով ձեր գիտելիքները կրթության նոր ասպարեզներում։

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք» (ՀՀ. ԺԵ 9)։ Մեծ Վարդապետի այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեք քրիստոնեական հավատը, աստվածսիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի, Բարձրյալի զորակցությամբ, ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով։

Համարձակ ու անսխալ քայլեք ձեր իղձերի ու երազների ճանապարհով, իսկ ամեն տեսակի սայթաքումներ կարելի է շտկել սիրով, նվիրումով ու տքնաջան աշխատանքով։ Մի՛ երկնչեք, հավատարիմ մնացեք երիտասարդական ձեր երազներին, եւ թող ձեր նոր ճանապարհը լինի բարությամբ ու տեսիլքներով լի։ Լեցուն լինի նաեւ եռանդով, ներշնչանքով եւ բարձունքներ առաջնորդող անսահման ձգտմամբ, հարազատ Եկեղեցու եւ մայր Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրով։

Թող Բարեգութ Աստված պահի ու պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո՝ պարգեւելով երկնառաք շնորհներ ու հաջողություններ։

Սիրով եւ օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները