Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ

պրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Օրվա առիթով Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմը, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Վայոց Ձորի թեմի Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի եւ Գնդեվանք։

Ուխտագնացության նպատակն աստվածճանաչողության ճանապարհին եւս մեկ քայլ առաջ գնալն էր։

XIII-XIV դարերում կառուցված Նորավանքի վանական համալիրում, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող, Սուրբ Տրդատ եկեղեցում եւ Գնդեվանքի միջնադարյան եկեղեցական համալիրում ուխտավորները վառեցին հավատի մոմեր եւ իրենց հոգու աղոթքը բարձրացրին առ Աստված։ Ուխտի հոգեւոր խորհուրդն ամբողջացավ ընդհանրական աղոթքով։

Ուխտագնացությունն ավարտվեց ուշ երեկոյան, եւ մասնակիցները խոստովանեցին, որ Գյումրի են վերադառնում իրապես հոգեւոր սննդով հագեցած։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԹՈՆԳ ԴՈՅԻ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները