Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՄԵՐ ՑԱՎԸ

Գալիս են, գալիս
Անթիվ, անհամար,
Իսկ կրակն անմար,
Գաղթի բոցերում
Խաչերով խոցված,
Տարաբախտ հայի
Անցած ճամփեքի
Աղոթքն է անում։
Գալիս են, կանգնում`
Տխուր, գլխահակ.
Ծաղիկներն ալվան,
Թաց ու արնաշաղ
Հյուսվում են, դառնում
Սուրբ լուսապսակ։
Եվ կրակն անմար
Աղոթքն է անում։

Օրն է անձր–ում`
Կոտորածների
Հիշողությամբ լուռ,
Լալիս մանրամաղ
Արյուն ու արցունք։
Եվ կրակն անմար՝
Աղոթքն առ Աստված՝
Առանց լեզվակի
Զանգերն են սգում.
Դարին խոնարհված՝
Զանգում են, զանգում…
                      Ապրիլ 24

* * *
Աստծո Որդին Միածին,
Որ մարմնացավ Սուրբ Կույսից,
Հեզ ու անմեղ, աստվածաստեղծ,
Անգթորեն հալածվեց...

Համբույրով իսկ մատնեցին,
Տիրոջ Որդուն խաչեցին,
Խավարն իջավ աշխարհին,
Սարսափ պատեց ամենքին։

Օ՜, անհավատ մարդ-գազան,
Անմեղ գառանը դաժան
Չարչարեցիք, մորթեցիք,
Մոր սիրտն էլ խոր խոցեցիք...

Անոխակալ Տեր, Փրկիչ,
Ինքդ էլ գիտես, որ մատնիչ
Հիմա շատ կա աշխարհում,
Որ ծնկում են, աղոթում։

Մեղանչում են, կուրծք ծեծում,
Խոստովանում խորանում,
Հաջորդ պահին մոռանում,
Սրբություններն ուրանում։

Այս անհարթ ու բարդ կյանքում,
Չարի, բարու աշխարհում,
Տե՛ր, օրհնիր մեզ, զորացրու,
Տո՛ւր մեզ հավատ, փրկություն...
                                      2001թ.

ԱՍՏՂԻԿ ԷԼԲԱԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները