Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ԱՅՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

ովհաննես Շիրազի ծննդյան 103-րդ տարեդարձի առիթով՝ ապրիլի 27-ին, ՍԿԿ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաներն այցելեցին մեծանուն բանաստեղծի հուշատուն-թանգարան։

Այցելուներն անցան բոլոր ցուցասրահներով։ Թանգարանի աշխատակիցների կողմից նրանց ներկայացվեցին Շիրազի կենսագրությունը, ուսանելի մանրամասներ մեծ հայրենասերի ու բանաստեղծի կյանքից, խոհերից, նրան կամ նրա անվանն առնչվող հետաքրքիր դիպվածներից, ինչպես նաեւ մանկության՝ աղքատության մեջ անցկացրած օրերից։
Խոսվեց նաեւ սիրված բանաստեղծի հայրենասիրական եւ լիրիկական պոեմներից ու բանաստեղծություններից։ Տեսածից ու լսածից տպավորված՝ «Ցերեկային կենտրոն»-ի սաները կարդացին Հովհաննես Շիրազի՝ մորը նվիրված բանաստեղծություններից։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները