Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ԱՄԱՍԻԱՅԻ
Ս. ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՅՈՒՄ

այիսի 25-ին Ամասիայի՝ Սուրբ Գեւորգ աղոթատանը գործող, կիրակնօրյա դպրոցում, տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Զարեհ քհն. Աշուրյանի օրհնությամբ, մեծ շուքով նշվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնը։

Կիրակնօրյա դպրոցի սաները Սուրբ Համբարձման տոնը ներկայացրին եկեղեցական եւ ժողովրդական ավանդույթներով՝ աղոթքներով, Համբարձման շարականով, աստվածաշնչյան ընթերցվածով, Քրիստոսի տասներկուերորդ Առաքյալի ընտրությունը ներկայացնելով, ինչի հիման վրա էլ Համբարձման տոնին վիճակ ենք հանում։

Հանդիսության երկրորդ մասը, որ ժողովրդական սովորույթն էր ներառում, փոխարինեց հոգեւոր բաժնին։ Հնչեցին, տոնին վերաբերող, ժողովրդական երգեր, ջանգյուլումի խաղիկներ, ապա այս ամենին հետեւեց վիճակահանությունը։

Վերջում ներկա հավատացյալների կողմից կազմակերպվեց սիրո ճաշ՝ ագապե, որի գլխավոր ճաշատեսակը ավանդական կաթնապուրն էր։ Տոնը հետաքրքիր եւ անմոռաց դարձնելու համար ջանք չէին խնայել Սուրբ Գեւորգ կիրակնօրյա դպրոցի կրոնի ուսուցչուհի Անահիտ Խաչատրյանը, երգ-երաժշտության ուսուցչուհի Նինա Խաչատրյանը։

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները