Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՍԿԿ ՏԱՐԵՑՆԵՐԸ ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

այիսի 19-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով, սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, սոցիալական աշխատող Հ. Պալյանի, կամավորների եւ Շիրակի պետական համալսարանի պրակտիկանտների ուղեկցությամբ, այցելեցին Ձիթողցոնց տուն՝ ազգային ճարատարապետության եւ Գյումրու կենցաղի թանգարան։

Թանգարանը կառուցվել է 1872 թ., Ձիթողցյանների ընտանիքի կողմից։ Այդ պատճառով էլ այն կոչվում է նաեւ Ձիթողցյանների տուն-թանգարան։ Այստեղ տարեցները ծանոթացան Գյումրու եւ պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանն ու ներկային։

Այցի նպատակն էր վերարժեւորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ։ Առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձավ տարեցների օրը, քանի որ հնարավորություն ստեղծվեց եւս մեկ անգամ հետադարձ հայացք գցել հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները