Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ուրաքանչյուր մարդ ունի սիրո եւ ուշադրության կարիք՝ անկախ տարիքից։ Ասվածի վառ ապացույցն էր «Պիանո» հանդիսությունների սրահում, անհատ բարերարի կողմից, կազմակերպած հյուրասիրությունը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին։

Միջոցառման հիմնական հյուրերը սոցիալ-կրթական կենտրոնի հոգով երիտասարդ տարեցներն էին։ Նրանցից յուրաքանչյուրը եւս մեկ անգամ զգաց մարդկային ջերմության ու կարեկցանքի դրսեւորում, որն իհարկե անմոռանալի կլինի նրանց համար։ Հյուրասիրության ընթացքում ներկաների բարձր տրամադրությունը, իր գեղեցիկ երգեցողությամբ ու նվագակցությամբ, ապահովեց նաեւ Մանիկ Բաբելյանը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ Սուրբ Զատկի տոնին տարեցներին խինդ ու բերկրանք պարգեւելու համար։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները