Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ուրբ Զատիկը մանուկների ամենասիրած եկեղեցական տոնն է։ Ուստի Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի ղեկավարությունը, տոնի ուրախ առիթով, անակնկալ էր պատրաստել սաների համար։

Ապրիլի 20-ին «Հակոբատանն» ամեն ինչ պատրաստ էր՝ երեխաների օրը տոնի վերածելու համար։ Փոքրիկ հանդիսատեսների համար ցուցադրվեց տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի մոտիվներով։ Բեմադրիչները, սցենարի մեջ որոշ փոփոխություններ մտցնելով, եւս մեկ անգամ հանդիսատեսին հիշեցրին զատկական տոնի մասին, թէ ինչպես են այդ օրը միմյանց բարեւում քրիստոնյաները։

Ներկայացումից հետո փոքրիկները համախմբվեցին հեքիաթային հերոսների շուրջը, ովքեր տարբեր հեքիաթներից, կարծես, միանգամից հայտնվեցին սրահում եւ սկսեցին բոլորին հրավիրել պարելու։ Մանկական խինդ ու ծիծաղով լցվեց «Հակոբատունը»։ Ներկաների բարձր տրամադրությունը կրկնապատկվեց, երբ, որպես զատկական նվեր, երեխաներն ստացան քախցրավենիքով տուփեր։

Տոնախմբությանը ներկա էին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի խմբակների սաները, «Երեխաների ցերեկային կենտրոն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ։

Մշակութային բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը եւ «Երեխաների ցերեկային կենտրոն» ծրագրի ղեկավար Երվանդ Համբարձումյանը շնորհակալություն են հայտնում նորվեգացի բարերար Օլա Օստվեյտին՝ տոնախմբությունը ֆինասավորելու համար, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն դիզայներ-ձեւավորող Լիլիթ Ենգոյանին՝ միջոցառման հրավիրատոմսերը գեղեցիկ եւ գունազարդ ձեւավորելու համար։

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները