Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

պրիլի 20-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի ունեցավ աշուղ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի նախաձեռնությամբ իրականացված բարեգործական համերգին հրավիրված էին նաեւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները։

Ելույթ ունեցան Շիրակի մարզում, հանրապետությունում ու արտերկրում ճանաչված երաժիշտներ։ Համերգից ստացված ողջ հասույթը նվիրաբերվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին։ Վերջում ընթերցվեցին տնակներում բնակվող այն տասնչորս ընտանիքների անունները, ովքեր մասնակցելու էին վիճակահանությանը։ Արդյունքում եւս մեկ ընտանիք բնակարան ստացավ։

Տարեցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, որի շնորհիվ հնարավորություն ընձեռնվեց նրանց՝ ներկա գտնվել մշակութային այդ հիանալի երեկոյին։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները