Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

վետումը Հայոց Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է ապրիլի 7-ին։ Արդեն մի քանի տարի է, ինչ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այն հռչակվել է մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանաց օրհնության օր։

Ապրիլի 7-ին, ավանդության համաձայն, Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում թեւածում էր տոնական տրամադրությունը։ Ամեն տարի՝ Սբ. Ավետման տոնին, բաժնի սաներն իրենց մայրիկներին նվիրում են գեղեցիկ օր։ Այս տարին նույնպես բացառու-թյուն չէր. նախ, տոնի նախօրեին, մշակութային բաժնի սրահում բացվեց նկարչական խմբակի սաների հաշվետու ցուցահանդեսը։ Եկեղեցու մշակութային բաժին են հաճախում 3-14 տարեկան քսան սան։

Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված միջոցառման բացումը երգչախումբն ազդարարեց «Հայր մեր»-ի երգեցողությամբ։ Այնուհետեւ ելույթ ունեցան եւ օրվա խորհուրդը մեկնեցին կիրակնօրյայի սաները։ Ամենահուզիչ եւ ամենաուրախալի համարներով հանդես եկան երեքից վեց տարեկան փոքրիկները։ Երգ ու պարի գեղեցիկ կատարումները հաջորդում էին մեկը մյուսին, որոնց ընդմիջումներին հնչում էին մայրության, գարնան եւ հայրենասիրության թեմաներով բանաստեղծություններ՝ մշակութային բաժնի սաների կատարմամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները