Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«… ՏԷՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՊԵՏ ՊԱՐԹԵՒԵԱՆ,
ԼԵՐ ՄԵԶ ՊԱՐԻՍՊ ԵՒ ՊԱՀԱՊԱՆ»
ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

«Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամօղ, որ յառաջ գիտութեամբ զփրկութիւն հայաստանեայց սկզբնաւորեալ, ի պարթեւական մեղապարտ ազգէն լուսավորիչ մեզ շնորհեցեր…»։
ՇԱՐԱԿՆՈՑ

այոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության՝ հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության, հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը։ Ըստ Խորենացու՝ երբ Անակն ապրում էր Արտազում, նրա գիշերելու տեղը Սուրբ Թադեոս Առաքյալի գերեզմանի մոտ էր, եւ «…այստեղ է հղություն առել մեր սուրբ եւ մեծ Լուսավորիչը։ Ուստիեւ նույն Առաքյալի շնորհն ստացավ նա, որ նրա հանգստարանի մոտ գոյություն գտավ եւ նրա հոգեւոր մշակության պակասը լրացրեց» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն)։

Երրորդ դարավերջին Տրդատ Գ թագավորը, հաղթականորեն մտնելով հայոց աշխարհ, Երիզա ավանի մոտ դադար առավ եւ կամեցավ տոնախմբել իր հաղթանակն Անահիտի մեհյանում։ Գրիգորին հանձնարարվեց չաստվածուհուն ընծայել ծաղկեպսակներ, սակայն վերջինս մերժեց արքային, ինչի պատճառով սահմռկեցուցիչ չարչարանքների ենթարկվեց եւ նետվեց Արտաշատի խոր վիրապը։ Տասներեք տարի ողջ մնաց գբում՝ Տիրոջ շնորհիվ մթին վիրապն իր տառապանքով փոխարկելով հայոց Խաչի ճանապարհի, հայոց Գողգոթայի, կյանքի ու հավերժության խորհրդանիշի։ Եվ Տիրոջ իսկ կամքով այնտեղից դուրս եկավ որպես հայոց մեծ Լուսավորիչ։

Հայոց տոնացույցում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից մեկը վիրապ մտնելու հիշատակն է։ Ապրիլի 1-ին` «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Առանձնակի շեշտելով օրվա խորհուրդը՝ Սրբազան Հայրն ի մասնավորի նշեց «երիցս երանեալ» Սրբի տասներկու սոսկալի չարչարանքները, որոնք սոսկ պատկերացնելը մարդկային տկար մտքին եւ զգացողություներին անհասանելի են թվում…։

Շնորհակալ ենք Քեզ, Տեր, որ մեր ազգին Ս. Գրիգոր ես շնորհել, քանզի ինչպես Դու վերացրիր աշխարհի մեղքը եւ լվացիր Քո Սուրբ Արյամբ, այնպես էլ Սուրբ Գրիգորը, Քո պարգեւած շնորհով, դարձավ մեր ազգի հավատքի հայրը, մեր մեծագույն Լուսավորիչը։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները