Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

րիստոսի Հրաշափառ Հարության տոնին` Ս. Զատկին, նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ»։ Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի՝ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած, առանձին դեպքերը։ Հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ Հարությունը։ Ավագ Շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են Ավագ Հինգշաբթի։

Ավագ Հինգշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, ձեռամբ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի, կատարվեց Յուղօրհնեքի եւ Ոտնալվաի կարգ` ի հիշատակ Տիրոջ օրինակի։ Այս կերպ մի անգամ եւս ներկա հավատացյալներին փոխանցվեց, Քրիստոսի կողմից մեզ ավանդված, խոնարհության անկրկնելի դասը։ Ոտնալվային մասնակցեցին 12 դեռահաս տղաներ, որոնց համար մեծ ուրախության եւ հոգեզորացման առիթ հանդիսացավ այս կարգին մասնակցելը։ Արարողության վերջում ներկա հավատացյալներին բաժանվեց օրհնված կարագ։

Նույն օրը երեկոյան, ինչպես հայոց բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Սուրբ Հակոբում կատարվեց Խավարման կարգ։ Սուրբ Խորանի վրա վառվող 11 մոմերը խորհրդանշում էին Տիրոջ Առաքյալներին, իսկ 12-րդը, որ սեւ գույն ուներ` Հուդային։ Հիսուսին խորհրդանշող ամենամեծ մոմը վառվում էր մեջտեղում։ Սուրբ գրային ընթերցվածներից հետո համապատասխանաբար մարվեցին մեկական մոմեր։

Խաչելության արարողությունը, որ հիշատակում է Տիրոջ չարչարանքը, խաչելությունը եւ մահը, Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվեց ժամը 10.00-ին՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց թաղման կարգ, որի ընթացքում Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, հանդիսավոր թափորով, պտտեցվեց եկեղեցում։

Սուրբ Զատկի Ճրագալույցին՝ երեկոյան ժամերգությունից հետո, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց եւ Հարության ավետիսը ներկա հավատացյալներին հղեց պատարագիչ Տեր Հայրը։ Սուրբ Պատարագից հետո հավատացյալները վառվող մոմեր տուն տարան` իբրեւ Հիսուսի կենսատու լույսի խորհրդանիշ։

Ս. Հակոբ եկեղեցում զատկական Սուրբ Պատարագ մատուցվեց ապրիլի 16-ին։ Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը։

Ապրիլի 17 -ին Սուրբ Հակոբում մատուցվեց մեռելոցի Սուրբ պատարագ։

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները