Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«ԴԱՍՔ ԱՆՄԱՐՄՆՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԵԶ
ԵՐԱՆԵՆ, ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ…»
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՈՒՄԸ

«Զի հայեցաւ ի խոնարհութիւն աղախնոյ իւրոյ, ահա յայսմհետէ երանիցեն ինձ ամենայն ազգք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

վետումը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրական տոներից է եւ իր մեջ գարնանային վերազարթոնքի ու ծաղկունքի շունչն ունի։

Ապրիլի 7-ը նշանավորվեց նախադեպը չունեցող մի իրադարձությամբ. Գաբրիել հրեշտակապետը շնորհընկալ կույսին ավետեց Փրկչի ծնունդը. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետեւ դու Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու Նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի» (ՂԿ. Ա 30-32)։ Ինչպես ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին՝ «Ս. Աստվածածինն իր Միածին Որդու կույս եւ անապական ծննդյամբ մեր պատիվն առավել դարձրեց Ադամի եւ հրեշտակների պատվի համեմատ...»։

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հայոց Եկեղեցիներում ապրիլի 7-ին վերստին ղողանջեցին զանգերը եւ վերստին մեզ ազգովի առիթ ընձեռվեց ծնրադրել Տիրամոր առջեւ ու աղոթել։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, Ավետման տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։

ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ս. Ավետման տոնը հռչակվել է մայրերի օրհնության օր։ Այդ առիթով հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց, մայրության բերկրանքին սպասող, կանաց օրհնության հատուկ կարգ, որպեսզի ամենաօրհնյալի` Ս. Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու դավանանքին։

Արդ՝ հայցենք ամենաօրհնյալ Աստվածամոր բարեխոսությունը` իբրեւ Մայր Թագուհի երկնքի ու երկրի եւ համայն մարդկության։

Ա. ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները