Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ

ի անգամ Հիսուս, աշակերտների հետ Իր երկրորդ գալստյան մասին խոսելիս, պատմեց հետեւյալ առակը. «Երկնքի արքայությունը նման կլինի հետեւյալին. տասը կույսեր կային, ովքեր, իրենց լապտերներն առած, դիմավորելու ելան փեսային։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն։

Հիմարներն իրենց լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Մինչդեռ իմաստուններն իրենց լապտերների հետ նաեւ սրվակներով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, բոլորն էլ թմրեցին ու քնեցին։

Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, դիմավորելո՛ւ ելեք նրան»։ Կույսերն արթնացան եւ սկսեցին իրենց լապտերները կարգի բերել։ Հիմար կույսերն իմաստուններին ասացին. «Ձեր ձեթից մի քիչ տվե՛ք մեզ, որովհետեւ մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Ո՛չ, որովհետեւ գուցե չբավականացնի թե՛ ձեզ եւ թե՛ մեզ. լավ կլինի, որ գնաք խանութպանների մոտ եւ ձեզ համար ձեթ գնեք»։

Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ։ Ովքեր պատրաստ էին, փեսայի հետ մտան հարսանիքի սրահը, եւ դուռը փակվեց։ Քիչ հետո եկան մյուս կույսերը եւ ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»։ Փեսան պատասխանեց. «Իսկապես որ չեմ ճանաչում ձեզ»։

Ապա Հիսուս եզրակացրեց.

- Ուրեմն՝ արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը եւ ո՛չ էլ՝ ժամը (ՄՏԹ. 25։1-13)։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները