Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Վստա՛հ եղեք, միայն դա՛ է նրանց վարձատրությունը»։
ՄԱՏԹ. Զ 16

րարչագործությունից հետո մարդուն տրված առաջին պատվիրաններից մեկն էր նաեւ, հարուստ բուսականության, լիության եւ գեղեցկության մեջ, միայն մեկ ծառի պտղից չուտելու եւ այդ ծառից հեռու մնալու պատվիրանը, ինչն էլ հենց յուրօրինակ պահք էր. «Դրախտում ամեն ծառի պտղից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ. 16-17)։ Ադամն ու Եվան իրենց ազատ կամքով պիտի ընտրեին պահել, թե չպահել արգելված պտուղը չուտելու Աստծո պատվիրանը։ Պահքն ազատ կամքով Աստծուն ընտրելն էր, այսինքն՝ այն, ինչ Ադամից էր ակնկալվում։ Սակայն մեր նախածնողները խախտեցին պատվիրանը եւ կերան արգելված պտուղը։

Սուրբ հայրապետներն ու վարդապետները սահմանեցին պահքի օրեր ու շրջաններ, որպեսզի պահքով, ինքնաքննությամբ մարդը ձերբազատվի մեղքից եւ նրա իշխանությունից, կրկին որդեգրվի Աստծուն եւ վերադարձնի այն երանական վիճակը, որն ուներ դրախտային կյանքում. «Քանի որ պահք չպահեցինք, դուրս ընկանք Դրախտից, այժմ պահք պահենք, որպեսզի վերստին Դրախտ վերադառնանք» (Ս. Բարսեղ Կեսարացի)։

Պահքի կարեւորությունն ու տիեզերական նշանակությունը շեշտադրելու համար մեր Տերը` Հիսուս Քրիստոս, եւս քառասուն օր պահք պահեց եւ հաղթեց սատանային։ Ըստ սուրբ հայրերի մեկնության՝ Քրիստոս պահք պահելու անհրաժեշտություն չուներ, այլ, հույժ կարեւորելով պահքի զորությունն ու խորհուրդը, Ինքը տեսանելի եւ շոշափելի օրինակ եղավ մեզ համար. «Պահքը ոչ միայն կերակրով է լինում, այլ` աչքերը խոնարհելով, որպեսզի անամոթաբար չնայեն, ականջներն անամոթություններ չլսեն, պահք է նաեւ խոնարհությունն ու հնազանդությունը եւ սուրբ սրտով բոլորին սիրելը» (Ս. Հովհան Ոսկեբերան)։

Հիրավի պահեցողությունը մեր մարմնի աննյութական սանձն է, հոգու սաղավարտը, որով վանում ենք մշտաթռիչ նետերը փորձության։ Պահքի շնորհիվ վերանում է չարիքը, հեռանում են յոթ մահացու մեղքերը, քանի որ հպարտությունը ծնում է նախանձ, նախանձը` բարկություն, բարկությունը` ծուլություն, ծուլությունը` ագահություն, ագահությունը` որկրամոլություն եւ վերջինս՝ բղջախոհություն։

Անշուշտ, մարդը հոգի է ու մարմին եւ պարտավոր է մինչեւ մահ կարեւորել հոգու ու մարմնի պահեցողությունը։ Առանց մեկի մյուսը տկար կլինի։ Պահքի, ծոմի մեջ գտնվող մարդու կատարած աղոթքը շատ տարբեր է, առօրյա հոգսերի մեջ, մի պահ Աստծուն աղոթող մարդու աղոթքից։ Մենք ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով Աստծուն պաշտելու կարիք ունենք։ Ուրեմն՝ պետք է պահենք թե՛ մարմնավոր եւ թե՛հոգեւոր պահքը։

Ա. ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները