Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԻՋԻՆՔԸ

արտի 22-ին Շիրակի թեմի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության» անդամները եւս մեծ խանդավառությամբ նշեցին միջինքը։

Մեծ Պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է ՄԻՋԻՆՔ։ Այն նշվում է Մեծի Պահոց քսանչորսերորդ, այսինքն՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը։ Միջինքը, զգաստության եւ ժուժկալ կյանք թելադրող, կրոնական ամենաերկար պահեցողության՝ Մեծ Պահքի կես ժամանակաշրջանը նվաճված լինելու ավետումն է, որը նկատվում է նաեւ խնդության առիթ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այն հատուկ նշանակությամբ կրոնական տոն չէ։ Ուրեմն՝ առավելաբար ժողովրդական համախմբման առիթ է, որով կորով ու բարոյական քաջալերանք է ներշնչվում հավատացյալներին, որպեսզի նրանք իմաստալից պահեցողությունը նույն ոգով շարունակեն երկրորդ կեսին եւս, մինչեւ պահքի լրումը կամ Զատիկ։

ՄԻՋԻՆՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջինքը նշելու կրոնական հատուկ արարողություններ չկան, քանի որ հատուկ տոն չէ։ Համապատասխան չորեքշաբթվա արարողությունները նույնն են, ինչ որ նախորդ չորեքշաբթիների Արեւագալի ժամերգությունը եւ հրաժարման ու խոստովանանքի արարողություններն են։

Միակ հատկանշականն ավելի հանդիսավարությունն է եւ ճոխ խմբերով երգեցողության կատարումը։

ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայիս միջինքը դարձել է առավելաբար հայ կնոջ ուշադրության առարկա։ Մասնավորաբար կինն է ճիգ թափում, որպեսզի դարերի ավանդույթները վերհիշվեն եւ հարգվեն նախնյաց սովորություններն ու բարքերը։

Եկեղեցական արարողություններից հետո ամենուրեք կազմակերպվող միջինքի հավաքույթները, Մեծ Պահքին հատուկ ուտելիքներով սեղանները վկայություններն են հայ կնոջ կողմից ցուցաբերված նախանձախնդրության եւ հարատեւող կամքի։

ՄԻՋԻՆՔԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

Տներում պատրաստում են միջինքի բաղարջ հաց, միջինքի կարկանդակ, միջինքի «կուտապ» եւ այլն։ Բաղարջ հացի մեջ ընդհանրապես պահվում է մանր մետաղադրամ։ Ընտանեկան ճաշի կամ ընկերային հավաքույթի ժամանակ հացը մաս առ մաս բաժանվում է։ Ամենքն ուշադրությամբ հետեւում են՝ գտնելու տարվա բախտավորին, այսինքն՝ նրան, ում բաղարջհացի կտորի միջից դուրս կգա թաքցրած դրամը։

Միջինքի «կուտապը» եւս նույն նպատակով է պատրաստվում։ Այն պահեցողությանը բնորոշ հացեղենի տեսակ է, որի խմորը պատրաստվում է ձեթով, բաժանվում հավկիթի մեծության գնդիկների՝ հավկթաձեւ կամ տափակեցված, ներփակյալ խաշած լոբի, բակլա, սոխ ու այլ բանջարեղեն։ Դրանցից մեկի մեջ դրվում է գունավոր ուլունք կամ որեւէ այլ առարկա, որի օգնությամբ որոշվում է տարվա բախտավորը։

Մեր երիտասարդները եւս պատրաստել էին ծիսական բաղարջ՝ պահպանելով բոլոր սովորույթները, ինչպես նաեւ ղարաբաղյան ժենգյալով հաց։

Միջոցառումն անցավ ուրախ եւ բարեկամական մթնոլորտում եւ մեծ ոգեւորություն պարգեւեց ներկաներին։

ՀԱՅԿԱՐԱՄ ԴՐՄԵՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները