Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ։ Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը Ս. Հռիփսիմե մատուռում մասնակցեց, Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանի ձեռամբ մատուցվող, Սուրբ Պատարագին եւ «Հայր մեր»-ից առաջ ոգեշունչ քարոզ խոսեց։

5 հունվարի - Ճրագալույց Ս. Ծննդյան։ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող, իմաստալից քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

6 հունվարի - Տոն Ծննդյան եւ Աստվածհայտնության։ Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Աստվածհայտնության Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Եզնիկ քհն. Գալստյանը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, Տ. Արսեն ավ. քհն. Սիմոնյանը։

7 հունվարի - Հիշատակ մեռելոց։ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի։

8 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։ Սրբազան արաողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդը։

13 հունվարի - Տոն անվանակոչության Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի։ Տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։

14 հունվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների։

15 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը Առաջնորդ Սրբազանը հերթական հովվական այցը կատարեց Աշոցք համայնքի Մուսայելյան գյուղ։

22 հունվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

29 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները