Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ

յս անվան տակ ճանաչվում են այն հոգեւորականները, ովքեր, Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդմամբ, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով, ձերբակալվում են՝ Հայոց երկիրն ապստամբական նոր խմորումներից զերծ պահելու ակնակությամբ եւ տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը։ Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար։ Ղեւոնդյանք մերժում են այդ առաջարկը։

454 թվականին, քուշանների դեմ մղած մարտերում, պարսիկները պարտություն են կրում։ Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղեւոնդյաններին, ինչի հետեւանքով էլ նրանք նահատակվում են։

Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղեւոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ։

Սրանց հետ էին նաեւ Աբրահամ եւ Խորեն երեցները, որոնց աքսորում են։ Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է։ Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու եւ ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս։ Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արեւելից» երկի հայերեն թարգմանությունը։

Սբ. Ղեւոնդյանց քահանաների հիշատակության օրն այս տարի փետրվարի 21-ին է։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները