Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

որվեգացի բարերար, մարդասեր Օլա Օստվետը հունվարի 18-ին, հերթական այցով, գտնվում էր Հայաստանում։ Վերջինս այցելելով Գյումրի՝ Սուրբ Հակոբ եկեղեցու մշակույթի բաժնի սոցիալական աշխատողների եւ ցերեկային ուսուցման կենտրոնի ծրագրի ղեկավարի հետ, այցելեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին։

Զրույցի ընթացքում երկուստեք խոսեցին ոչ միայն նախորդ տարում իրականացրած ծրագրերի մասին, այլեւ քննարկեցին առաջիկա անելիքները, որոնցից մեկն էլ հենց հունվարին կատարած բարեգործությունն էր։ Ամբողջ քաղաքի մասշտաբով իրականացված ծրագրի շրջանակներում՝ շուրջ 40 անապահով ընտանիքներ, որոնք հիմանկանում միայնակ տարեցներ, անօթեւաններ, տնակներում ապրող անչափահաս երեխա ունեցողներ էին, ստացան սննդի պարկեր։

Ի դեպ՝ նորվեգացի բարերարը նույն օրը հանդիպեց Շիրակի թեմի գլխավոր հաշվապահ Սուսաննա Բադիշյանի հետ` ծանոթության նպատակով։ Տիկին Բադիշյանը շնորհակալություն հայտնեց նորվեգացի բարերարին` թեմում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները