Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

«ԳԹԱՍԻՐՏ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՁԵՐ ՀԱՅՐԸ ԳԹԱՍԻՐՏ Է»

«Որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, եւ ինձ ջուր տվեցիք խմելու, օտար էի, եւ ինձ ձեր մեջ առաք»։
ՄՏ. ԻԵ 35

ոնական օրերը մնացել են ետեւում, սակայն, Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի եւ Վաղարշապատի, Երեւանի երեխաների շուրթերով, շնորհավորանքները դեռ հնչում են։

Մի խումբ երեխաներ արձագանքելով Տեր Հոր կոչին եւ տիրավանդ պատգամին, թե «…քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ ինձ համար արեցիք» (ՄՏ. ԻԵ 40), Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով, նվերներ էին պատրաստել եւ ուղարկել Գյումրու իրենց հասակակից անծանոթ երեխաներին՝ իբրեւ բարի օրինակ, որպեսզի հետագայում էլ գյումրեցի մանուկները, ուրիշներին ամանորյա նվեր տալով, անշահախնդիր, մարդասիրական եւ աստվածահաճ օգնություն ցուցաբերեն։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրնհությամբ եւ Տեր Մարկոսի ձեռամբ՝ ավելի քան հարյուր մանուկներ, սննդի տեսքով, ստացան ամանորյա նվերներ։ Այս աստվածահաճ օգնությանն իրենց աջակցությունը բերեցին ՔԴՔԿ-ի պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովը եւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմը։ Նաեւ կատարվեցին տնայցեր, իսկ ձեռամբ Տեր Նշանի կատարվեցին տնօրհնեքներ։

Շնորհակալ ենք ձեզ, Վեհափառ Տեր, արժանապատիվ Տ. Մարկոս եւ սիրելի երեխաներ։ Վստահ եղեք, որ մեր աղոթքներով առավել եւս պետք է բարիք ամբարեք երկնքում ձեր եւ ձեր ընտանիքների բարօրության, արեւշատության ու քաջառողջության համար, քանզի «գործն աղոթք է, իսկ աղոթքը` գործ»։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները