Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ


 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի սփյուռս,

Վերստին աղոթքով եւ խոնարհումով
հիշատակում ենք Հայոց
Ցեղասպանության մեր Սուրբ
Նահատակներին, ովքեր, ամուր
պահելով իրենց հավատքը, սերն ու
նվիրումն առ ազգն ու հայրենին,
մարտիրոսության պսակն ընդունեցին:
>>>

 


 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից: Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում, հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած, մեր սրտերը: Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել: >>>


«ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԵՒ ԶՏԷՐՆ, ՅԱՐՈՅՑ ԵՒ ԶՄԵԶ ՅԱՐՈՒՍՑԷ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ԻՒՐՈՎ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Սուրբ Հարության տոնը քրիստոնեության հիմնաքարերից է, որի վրա վեր է խոյանում մեր հավատն առ Ամենակարող եւ Ամենազոր Աստված: Ո՞րն է, սակայն, Սուրբ Հարության խորհուրդը, ինչն այնքան խորին է, որ կարողանում է հազարամյակներ շարունակ անսասանորեն կրել քրրիստոնեական հավատքի ողջ բովանդակությունը: >>>



«ԱԶԴԱԿ»-Ի «ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՍԼԱՆԵԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ»-Ի ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՈՒՄ

Ապրիլի 1-4-ը, Արսլանյան ընտանիքի հրավերով, Լիբանան մեկնեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ մասնակցելու թեմի բարերար երջանկահիշատակ Հարություն Արսլանյանի ծննդյան հարյուրամյակի եւ «Ազդակ»-ի «Յարութիւն Արսլանեան վարչական բաժին»-ի անվանակուչության արարողությանը: Ստորեւ՝ «Ազդակ»-ի հրատարակած հոդվածն ամբողջությամբ: >>>



ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, որովհետեւ ամենամեծն ու նշանակալիցն է հիշատակվող դեպքերի կարեւորությամբ ու խորհրդով: >>>



«ԵԿԵԼ Է ՈՒՐԱԽ ԶԱՏԻԿ, ՊՐԾԱՎ ՊԱՍ,
ՆԱՎԱԿԱՏԻՔ»

Ապրիլի 6-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սոցիալ- կրթական կենտրոնում նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը՝ օրհնությամբ եւ ներկայությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ քահանա հայրերի: >>>



ԶԱՏԿԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ ԱՐՎԵՍՏԻ
ԵՎ ԱՐՀԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Ապրիլի 13-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ -ում մեծ շուքով նշվեց Սուրբ Հարության տոնը, հընթացս որի ուսումնարանի սաներն իրենց ձեռքի գեղեցիկ աշխատանքներով ներկայացրին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը: >>>



«ՅԱԼԱԼԻ, ՏԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ...»

Մարտի 31-ին Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Ազատանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն.Գալամդարյանի, որին ներկա էին մեծաթիվ հավատավոր ազատանցիներ, իչպես նաեւ հյուրեր Երեւանից: >>>




ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ապրիլի 19-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, թեմի սոցիալ-կրթական կենտրոնը կազմակերպել էր, Արցախից բռնի տեղահանված, շուրջ քսան ընտանիքներից մեր ութսունյոթ հայրենակիցների Սուրբ Մկրտությունը: :>>>



«ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ…»

Մեզ՝ քրիստոնյաներիս, համար կիրակին հանգստի եւ հոգեւոր մտորումների օր է: Կարմիր կիրակին հատուկ շարական չունի, սակայն զուրկ չէ իր ուրույն խորհրդից: Կարմիրն առհասարակ պայքարի խորհրդանիշն է: :>>>


«ՀԱՅՐԻԿ, ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ»

Դրսում ցուրտ էր, սակայն փոքրիկ տղան հագնվեց եւ ասաց հորը. «Հայրի՛կ, ես պատրաստ եմ»:
Հայրը, որ եկեղեցու հովիվն էր, հարցրեց. «Պատրա՞ստ, ինչի՞»: «Հայրի՛կ, ժամանակն է դուրս գալ եւ բաժանել մեր թերթոնները»: Հայրը պատասխանեց. «Տղա՛ս, դրսում շատ ցուրտ է, եւ անձրեւ է գալիս»: >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ
ՄԱՐԶԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Ապրիլի 7-ին՝ Կրկնազատիկի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուղեւորվեցին դեպի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին: >>>


1 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk