Զգո՛յշ, զգո՛յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 10 (286), հոկտեմբեր 2023 թ.  
   
 
       

«ՏԵ՛Ր, ՔԵԶ ՎՍՏԱՀԵՑԻՆ ԵՎ ԹՈՂ ՆՐԱՆՑ ՀՈՒՅՍՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ՊՍԱԿՎԻ»
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԶԱՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Սիրելի՛ ներկաներ, եկել է պահը, որպեսզի
բոլորս վայելենք մեր տքնաջան աշխատանքի
արդյունքը: Ինչպես Տերն է ասում՝ որեւիցե մի
բան, որ մենք անում ենք, պետք է Ինքն օրհնի,
այլապես իզուր ենք տքնում, իզուր ենք
հոգնում:
Մենք այս ամենն սկսեցինք ու ավարտեցինք
Տիրոջ օրհնությամբ: Ուստի առաջին հերթին
փառք եւ գոհություն ամենակալ Աստծուն, որ
տվեց այս հնարավորությունը՝ վայելել մեր
տքնաջան աշխատանքի պտուղը: Աստծուն
փառք ու գոհություն տալուց հետո,
բնականաբար, պետք է իջնենք երկիր եւ
շնորհակալություն հայտնենք այն
անձնավորություններին, որոնք մեծապես
օժանդակեցին մեր երազանքի
իրականացմանը: Մեր տարիների երազանքն
էր, որ Ազատանի եկեղեցին իրեն կից ունենար
կենտրոն, ուր կգործեր կիրակնօրյա դպրոց, քահանայի գրասենյակ, հարակից կառույցներ եւ, այո, քահանայի բնակարան, որ քահանան ապրելու տեղ ունենա: >>>

 

 

ԱԶԱՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ
«ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Շիրակի թեմի Ազատանի հովվությունում տեղի ունեցավ «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի պաշտոնական բացումը: >>>


 

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

Հոկտեմբերի 14-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հյուրընկալեց, ճանաչողական այցով Գյումրիում գտնվող, Կովկասի Գերմանական Լյութերական Եկեղեցու հոգեւոր Առաջնորդ Գերապատիվ Տ. Ռոլֆ եպիսկոպոս Բարայսին: >>>



ՏԻՐՈՋ ՓՈՔՐԻԿ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ

Կիրակնօրյա դպրոցը ոչ միայն հոգեւոր, ազգային ոգով է դաստիարակում երեխաներին, ամրացնում նրանց հավատը, սովորեցնում աղոթքներ, Եկեղեցու կենցաղավարությունը, այլեւ ուղղորդում է նրանց Սուրբ Եկեղեցուն ծառայության: :>>>



ԶՈՐԱՎՈՐ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ
ԱՂՈԹՔ ԳՅՈՒՄՐՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոնեական Եկեղեցին, հետեւելով տերունավանդ պատգամներին եւ առաքելական խրատներին, հորդորում է աղոթել ոչ միայն միմյանց համար, այլեւ դիմել սրբերի ու նահատակների բարեխոսությանը՝ «վասն անձանց եւ հոգւոցն ննջեցելոց»: Ինչպես Հայ, այնպես էլ բոլոր հին ավանդական Եկեղեցիները վաղուց ի վեր ընդունում ու հավատում են սրբերի բարեխոսությանը: >>>



ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՀԱ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ

Արցախի կորուստը, որ մեծ ցավ ու ողբերգություն էր յուրաքանչյուրիս համար, ունեցավ իր ոչ ցանկալի հետեւանքները: Շուրջ հարյուր հազար բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց նոր բնակության վայրի փնտրտուքի մեջ էին: Նրանց մի մասը եկավ նաեւ Շիրակի մարզ: >>>



ՄԱՐՏԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

Հոկտեմբերի 14-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը Գյումրիում հյուրընկալեց Արցախի Մարտակերտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներին՝ իրենց ընտանիքներով: >>>



ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ

Հայը, որպես ինքնաճանաչման հանգրվան, ունի իր հայրենիքն ու Եկեղեցին, որ առ Քրիստոս եղած հավատի արդյունքն է: Փոխիր այդ հավատն ու Եկեղեցին, նա կձուլվի այլ ազգերի հետ եւ կկորցնի իր ազգային դիմանկարը: Գոյատեվելու համար հոգեւոր նոր վերազարթոնքի կարիք ունենք :>>>



«ՄԱՔՈՒՐ ՄԵԾԻՆ ՄԵՍՐՈՎԲԱՅ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅՈՑ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՍԿԵԴԱՐԸ

Սրբոց Թարգմանչաց տոնը մեր Եկեղեցու տոնացույցում յուրահատուկ տեղ ունի, քանի որ այն ազգային եւ կրոնական ինքնուրույնության գյուտի տոնն է:
Պատմական դժվարին ժամանակներում ստեղծված հայոց այբուբենը դարձավ հայապահպանության կռվան, ազգի վերամիավորման մշակութային ազդարար, պահլավական հոգեւոր արշավանքների դեմ հզոր դիմակայության ձեւ: >>>



ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ
Տերունի տոների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Քրրիստոսի Խաչին նվիրվածները: Ընդհանրական Եկեղեցին առանձնացնում է Խաչին նվիրված երեք տոն՝ Գյուտ Խաչի, Երեւումն Ս. Խաչի, Վերացումն Ս. Խաչի կամ Խաչվերաց: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այս երեքին ի լրումն, ունի նաեւ Վարագա Սուրբ Խաչի տոնը, որ նշվում է Խաչվերացի երրորդ կիրակի օրը: >>>



ԽԵԼԱՑԻ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱԲԲԱ ԶՈՍԻՄՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թանկարժեք քարերի վաճառքով զբաղվող վաճառականը մի անգամ երեխաների հետ բարձրանում է նավը՝ իր հետ վերցնելով մեծաթիվ թանկարժեք քարեր ու մարգարիտներ, որոնք մեծ շահով վաճառելու հույս ուներ այն երկրում, դեպի ուր ուղեւորվում էր: >>>



ՏԱԹԵՎ. ՀՈՒՅՍԻ, ՀՈԳՈՒ, ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատցյալներ հոկտեմբերի 24-ին մեկնեցին ուխտագնացության՝ Տաթեւի վանական համալիր: >>>


1 հոկտեմբերի - Տոն Վարագա Սուրբ Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk