|
|
|||||||||
|
||||||||||
ԻԴ Տարի, Թիվ 6 (282), հունիս 2023 թ. | ||||||||||
|
||||||||||
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
|
||||||||||
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը, որին համընկել էր նաեւ Հանրապետության տոնը: Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:: >>>
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որին մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ: :>>>
Ինչպես երկնքում չկա ապականություն, նույնպես եւ Հռիփսիմյանց կույսերն անապական պահեցին իրենց հոգիները: Նրանք սեփական մարմինները, դաշտի շուշանի նման, անուշահոտ դարձրին: >>>
Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում
հունիսի 1-ին նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ տոնը
Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր: Այն
միջազգային ամենահին տոներից է: >>> ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ Ակնթարթի է նման ոսկեհյուս մանկությունը, իսկ մանուկները երկիր իջած հրեշտակներ են՝ սրտով մաքուր ու պարզ, անբիծ, ինչպես զուլալ ակուքը կյանքի, սիրո ու հավերժության… Նրանց անհոգ աշխարհը լցված է վառ ու թափանցիկ գույներով: >>>
Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից
հիսուն օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքեց խոստացված
մխիթարիչը՝ Սուրբ Հոգին:
Հիրավի պատմության ու հավատքի միահյուսման օր էր մայիսի 28-ը, ժամանակահատված, որ մեզ հնարավորություն է ընձեռում հետադարձ հայացք գցել մեր արմատներին եւ սթափվել հպարտության նիրհից: >>>
Մի մարդու գիշերով հայտնվում է հրեշտակն ու ասում, որ նրան ապագայում սպասում են մեծ գործեր, որ նա հնարավորություն կունենա ունենալ մեծ հարստություն, վայելել հասարակության հարգանքը եւ ամուսնանալ գեղեցիկ կնոջ հետ: >>>
Աստծո օգնությամբ եւ թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: Նրանք ուխտագնացության մեկնեցին Ս. Լուսավորչի վիրապ, այնտեղ, ուր, հազարամյակներ առաջ Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան էր կանգնեցրել՝ փառաբանելով Աստծուն իր եւ իր ընտանիքի փրկության համար: >>> 4 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: >>> |
||||||||||
|
|
||
Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |