|
|
|||||||||
|
||||||||||
ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ. | ||||||||||
|
||||||||||
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԿԱՊՍԻ ԵՐԵՎՄԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ
|
||||||||||
Ահավասիկ, Տիրոջ օրհնութան հանգույն, Տիրոջ հրաշափառ Հարության նման, այս եկեղեցին էլ հարություն առավ: Մեր Տերը երեք օր եւ երեք գիշեր մնաց գերեզմանում եւ հարություն առավ, իսկ այս եկեղեցին ավելի քան 70-80 տարի սպասեց իր հարությանը: >>>
2023 թ. ապրիլի 26-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով եւ Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, ինչի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, թանգարանի ցուցադրություններին, ձեռագրաստեղծման եւ ձեռագրերի վերականգնման արվեստին, այլեւ կատարում են գործնական աշխատանք՝ դառնալով փոքրիկ գրիչներ ու վերականգնողներ: :>>>
Ապրիլի 23-ին Աշխարհամատրան կիրակին անցկացրինք, Շիրակի թեմ այցելած, չեմպիոնի հետ: Իմ կողքին կանգնած տղան շաբաթներ առաջ մարմնամարզության սպորտաձեւում աշխարհի չեմպիոն դարձավ Թուրքիայում: Այսօր նա այցելել է մեզ, ժամաշապիկ հագել, Սուրբ Խորան բարձրացել եւ համեստորեն սպասարկել Սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում՝ առանց իրեն ցուցադրելու: >>>
Օերս կայացավ «Հայկական նախագիծ» (Armenian
Project) ծրագրի հերթական նախաձեռնությունը:
Ապրիլի 21-ին Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի սաները, տեսուչ հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանի գլխավորությամբ, այցելեցին Գյումրի, եղան առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, Սուրբ Ամենափրկչում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը տեղի հոգեւոր հովիվ Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանի հետ: >>>
Մայիսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին
նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Ապրիլի 30-ին՝ Կարմիր կիրակիի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, ուր գտնվում է Հովհանավանքը: >>> «ԵՎ ԱՀԱ ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ ԲՈԼՈՐ ՕՐԵՐՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ Ամեն անգամ ուխտի գնալիս հավատացյալները, մտքի, սրտի եւ հոգու ներդաշնակությամբ, ճանապարհ են ընկնում՝ յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն հույսը, թե Աստծո առջեւ պիտի բացի հոգին, զորություն ստանա սուրբ վայրից, արժանանա Տիրոջ ողորմածությանն ու շնորհներին: >>>
Մի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ եւ նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Վերջինս հարցրեց կնոջը, թե որքա՞ն գումար ունի: Կինը պատասխանեց. >>> ԱՂՈԹՔՈՎ ՀՈԳՈՒ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ Ուխտագնացության նպատակն է, մաքրագործվելու միջոցով, արժանի լինել սրբության: Հավատացյալ ուխտավորը դրանով վերականգնում է, վերանորոգում իր ու Աստծո միջեւ կնքված հաշտության եւ փրկության դաշինքը: >>> 7 մայիսի - Երեւումն Ս. Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: >>> |
||||||||||
|
|
||
Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |