|
|
|||||||||
|
||||||||||
ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ. | ||||||||||
|
||||||||||
«ՃԱՆԱՉԵԼ ԶՆԱ ԵՒ ԶԶՕՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ»
|
||||||||||
Սիրելինե՛ր, երկու օր է, որ հուզմունքի մեջ ենք եւ ապրում ենք այն խորհուրդը, որ տեղի ունեցավ երկու հազար տարի առաջ: Այսօր ապրիլի 7 է՝ Ավետման տոնը, որ այս տարի զուգադիպել է Ավագ ուրբաթի հետ: >>>
Մեծ Պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ՝ ի հիշատակ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Իր երկրային կյանքում Աստվածորդին բազում անգամներ էր եղել Սուրբ քաղաքում, սակայն այդ այցելություններն Ավետարանում ներկայացված չեն որպես «հաղթական մուտքեր» :>>>
Ավագ շաբաթվա իրադարձությունները ներկայացնում են Հիսուսի՝ հանուն մարդկության սիրո ու փրկության կատարած, ինքնազոհողությունը, չարչարանքները՝ խաչին գամվելը, մահը եւ թաղվելը: Հիրավի, Ավագ շաբաթը Քրիստոս Աստծո մարմնավոր կյանքի վերջին շաբաթն է, որտեղ յուրաքանչյուր օր նվիրված է մի ավետարանական հիշատակի: >>> «ՃՆՇՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԸՆԿՃՎԱԾ, ԿԱՐՈՏՅԱԼ, Այդ առավոտ օրացույցը հայ ժողովրդի
համար ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա
գոյության ամենասեւ էջը՝ ապրիլի 24…:
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ նախաձեռնությամբ, ապրիլ 21-ի երեկոյան ժամերգությունից հետո, Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցում հոգեւոր համերգով հանդես եկավ Հայաստանի Պետական Ազգային Ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը, մենկատարը՝ Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): >>>
Յուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր
կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ մի նոր կնիք Քրիստոսի հանդեպ հավատքի
ուխտին:
Կնոջ մանրիկ քայլերը, հաղթանդամ զորականի քայլվածքի պես, աղմկոտ էին հնչում ընդարձակ պալատում՝ ընդելուզված ոսկեկոփ սյուներով, լուսասփյուռ ջահերով, տարերային աստվածություններ ներկայացնող կուռքերով: Պալատի սրահներն առհասարակ մեհյանի տպավորություն էին թողնում: >>>
Մարտի 25-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մի խումբ հավատացյալներ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Խորվիրապ, որտեղից եղավ փրկությունն ազգիս:: >>> 2 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողության կատարվեց Անդաստան: >>> |
||||||||||
|
|
||
Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |