|
|
|||||||||
|
||||||||||
ԻԴ Տարի, Թիվ 3 (279), մարտ 2023 թ. | ||||||||||
|
||||||||||
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
|
||||||||||
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը: >>>
Մարտի 21-ին Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. >>>
Մարտի 19-ին՝ Մեծի պահոց 5-րդ՝ Դատավորի կիրակի օրը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հովվական այցով եղավ Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում: >>> ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր
կիրակին է, որ հաջորդում է Ս. Զատկի տոնին: Արեւմտյան Եկեղեցին այն կոչում
է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում
մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգեւոր մաքրագործումը: Օրթոդոքս
եւ Կաթոլիկ Եկեղեցիներում ընդունված է անվանել «Թովմասի կիրակի»: «Տեսնել
եւ հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ
մինչեւ չտեսավ, չհավատաց: >>>
Դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարություն առաջնորդող ապաշխարության ճանապարհը, որ կոչվում է Մեծ պահք, կիսվում է Միջինքով: Միջինքը կանգառ է, որտեղից նայելով հետ, տեսնում ես անցած ճանապարհդ, շունչ քաշում, զորանում՝ շարունակելու ճանապարհի մյուս կեսը: Այս տարի Միջինքը մարտի 15-ին էր: >>> ՄԻՋԻՆՔ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ Մեծ պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում
է Միջինք: Այն նշվում է Մեծ պահքի քսանչորսերորդ օրը, այսինքն՝ Անիրավ տնտեսի
կիրակիից հետո, չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս տարի մարտի 15-ին էր:
>>>
Այսօր մենք, չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգեւոր հաց պարգեւող համազգային սրբերին եւ սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց, մենք մեզ ենք մատնում մոռացության: >>>
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Ս. Հովնան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը: Սրբի հիշատակը հարգելու նպատակով՝ Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորրդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների ցանկությունը: >>> ![]() Վանահայրն աղոթեց Աստծուն՝ ասելով. «Տեր Աստված, գիտեմ, որ մեղավոր եմ, բայց հուսալով Քո ողորմությանը, հույս ունեմ, որ կարող եմ փրկվել ու եթե փրկվեմ, աղաչում եմ Քո մեծ բարերարությանը, մի՛ բաժանիր ինձ իմ հոգեւոր ընտանիքից հաջորդ կյանքում էլ, այլ փոխադրիր իմ հոգեզավակներին ինձ հետ հավիտենական կյանք» :>>>
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ «Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամը փետրվարի 1-ից մեկնարկել է «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման» ծրագիրը: >>>
Փետրվարի 16-ին՝ Սրբոց Վարդանանց տոնի ուրախ առիթով եւ Աստծո օգնությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Զարիկ Իգիթյանի ու ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը: >>> ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմերն ի խորոց սրտի ցավակցում են Լուսինե Գրիգորյանին՝ սիրելի եղբոր՝ Համլետ Գրիգորյանի անժամանակ մահվան տխուր առիթով, հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը հանգուցյալի ընտանիքին: 5 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: >>> |
||||||||||
|
|
||
Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |