|
|
|||||||||
|
||||||||||
ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ. | ||||||||||
|
||||||||||
ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՎԱՔ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
|
||||||||||
Տյառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Այն հայտնի է նաեւ ժողովրդախոսակցական տարբեր անվանումներով՝ Տերընդեզ, Տերնտես, Տերնտաս եւ այլն: >>>
Հին Օրենքի վերջին եւ Նորի առաջին Սրբից՝ Հովհաննես Մկրտչից հետո, իր առավել ժողովրդականության եւ մեծության շնորհիվ, ոգեկոչվում է Սուրբ Սարգսի հիշատակը, ով ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող, հողմերն ու քամիները սաստող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր աղոթքով եւ աներեր հավատքով դիմում են նրա բարեխոսությանը: >>>
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեփական ազգի հարատեւության գրավականն է, եւ այն, ինչ տալիս ենք Եկեղեցուն, ավելիով վերադառանալու է մեզ թե՛ այս եւ թե՛ հավիտենական կյանքում, իսկ տրվածը փոխանցվելու է սերունդներին...»,- փետրվարի 12-ին՝ Սուրբ եւ անմահ Պատարագի վերջում այս խոսքերով Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանն սկսեց իր շնորհակալական խոսքը՝ ուղղված բոլոր հավատավոր ու բարեպաշտ զավակներին, ովքեր միշտ իրենց մտավոր, ֆիզիկական ու նյութական միջոցները ծառայեցնում են ի շահ Եկեղեցու պայծառության: >>>
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն
տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում
է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճար ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:
>>>
Հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը հույժ կարեւոր նշանակություն ունեն մարդ արարածի բարոյական արժեհամակարգի ձեւավորման գործում: Այս ճշմարտության մասին քաջատեղյակ էին դեռեւս վաղնջական ժամանակներում, երբ մարդիկ աստվածություններ էին ստեղծում՝ կարգավորելու համար համայնքային կամ տոհմային կյանքի նորմերը՝ ըստ իրենց գիտակցական ընկալումների: >>>
Այս տարի՝ փետրվարի 19-ին, Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցում սկսվեց Մեծ Պահքը, որի առաջին կիրակին Բուն բարեկենդան է:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: Փետրվարի 15-ին՝ «Երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն»-ում, երեխաները (ուսուցիչներ՝ Էլյա Սահակյան, Արմինե Առաքելյան, Ալվարդ Կաղզվանցյան), իրենց աղոթքներով եւ տոնին առնչվող բեմականացված դրվագներով, ներկա հյուրերին ու ծնողներին ծանոթացրին տոնի նշանակությանն ու խորհրդին: >>>
Շուրջ մեկ տարի, «Երիտասարդներ հանուն քրիստոնեության» եւ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ, Շիրակի թեմի սոցկենտրոնում իրականացվում է «Սուպեր կին» 12-17 տարեկան աղջիկների ծրագիրը: >>> ![]() Ուսուցչուհին դասարանին պատմում էր նավաբեկության ենթարկված նավի մասին. «…Նավի վրա մի ամուսնական զույգ կար, որին հաջողվեց փրկամակույկին հասնել, բայց, ցավոք, այնտեղ միայն մեկ տեղ կար: >>> ![]() ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Փետրվարի 4-ին՝ Ս. Սարգսի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության՝ Երեւանի 6-րդ մասիվի Ս. Սարգիս, առաջնորդանիստ Ս. Սարգիս եւ Նորքի Ս. Աստվածածին եկեղեցիներ: >>> 4 փետրվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն: Տոնի ուրախ առիթով Սուրբ Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>> |
||||||||||
|
|
||
Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |