Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ,
ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա
առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից,
Հայրապետական սիրով,
Մեր օրհնությունն ենք բերում
եւ շնորհավորում բոլոր
կրթօջախների սաներին ու
մանկավարժներին, կրթության
գործում ներգրավված
բոլոր պատասխանատուներին: >>>


 


«ՄՏԷՔ ԸՆԴ ԴՐՈՒՆՍ ՆՈՐԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ Ի ՅԱՐԿՍ ՆՈՐԱ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցին փրկության տապան է, որն այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգեւում: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում՝ «չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ»: >>>


«ՍԱ Է ՍԵՂԱՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԵՒ Ի ՍՄԱ Է
ՊԱՏԱՐԱԳԵԱԼ ՔՐԻՍՏՈՍ ԳԱՌՆ ԱՍՏՈՒԾՈՅ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վերացման տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար եւ խաչին նվիրված չորս տոներից մեկն է ու ամենահինը, քանզի խաչը վեր բարձրացնելն ու փառավորելը վերագրվում է Տյառնեղբայր Հակոբոս Առաքյալին: >>>



«ԾԱՂԻԿ ԱՆԹԱՌԱՄ ՏՈՀՄԻ ՍԵՌԻՍ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ
ԵՒ ՇԱՌԱՒԻՂ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ Մատյանում: Այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ:: >>>



ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ Ս. ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթերք մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ ի խաղաղություն 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հոգիների: >>>



ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար, նոր գործ սկսելուց առաջ, շատ կարեւոր է ստանալ նախ Ամենակարող Աստծո օրհնությունը: >>>



ԽԱՉԵՐԹ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել էր նախատոնական խաչերթ: Խաչվերացի տոնի նավակատիքին (նախորդ օրը) Սուրբ Եկեղեցու տոնն է: >>>



«ՓՈՒԹԱՍՋԻՐ ԶԱՆՁՆ ՔՈ ԸՆՏԻՐ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ
ԱՌԱՋԻ ԱՍՏՈՒԾՈՅ...»

Ազգի հոգեմտավոր դրսեւորումները, վարքն ու բարքը, ավանդույթները զգայական ու իմացական ողջ շտեմարանը, իր բոլոր տեսակներով ու տարատեսակներով, պայմանավորված է գործող կրթական համակարգով: >>>



ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ

Ազատանի Ս. Հարություն- Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի համագործակցությունը տարբեր կրթական եւ հասարակական կառույցների հետ մեծաթիվ է եւ բազմաբնույթ, որ ամեն անգամ վերածվում են բարեկամության գերազանց դրսեւորումների: >>>



ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ ՈՒԽՏԱՎՈՐ…

Սեպտեմբերի 1-ին՝ Սուրբ Հովհաննեսի եւ Հոբ արդարի տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ուղեւորվեցին Արմավիրի մարզի Վաղարշապատի Ս. Շողակաթ (Ս. Մարիանե) եկեղեցի՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, նաեւ խոնարհվելու Սանգիբարանի Սուրբ Ավետարանին: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈԻԹՅՈՒՆ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Ուխտավոր հավատացյալը մտքի եւ հոգու ներդաշնակությամբ, ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ընկնի դեպի սրբավայր, քանզի պետք է բացի իր սիրտն Աստծո առջեւ եւ սկսի մտերմիկ զրույց՝ «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ»: >>>



ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

Մի օր մաքսավորը երազում ջրհոր է տեսնում, որի շուրջ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ փորձելով օգնել ջրհորում հայտնված մարդուն: Նա տեսնում է նաեւ ջրհորի մոտ կանգնած քահանային, որ հոգեհանգստյան արարողություն էր կատարում՝ Տիրոջից խաղաղություն հայցելով այդ մարդու հոգու համար: >>>



ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս տարի Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների համար նշանավորվեց դասընթացների համար նախատեսված դասասենյակի վերանորոգմամբ: >>>



«ՈՒԽՏԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ ԴԵՊԻ
ԱՍՏՎԱԾ ԵՎ ՇԱՂԿԱՊՈՒՄ ԱԶԳԻՆ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտագնացությունն Աստված տանող հոգեւոր ճամփորդություն է՝ միջնորդված այն սրբավայրերով, որոնք, մեծ ուժականությամբ ու բուժիչ հատկություններով, իրենց են ձգում գիտակից հավատացյալին >>>

 


4 սեպտեմբերի - Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեբուխ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk