Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա,
Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք
ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  
   
 
       

«ՔԵԶ ՀԱՎԱՏԱՄ, ԽՈՍՏՈՎԱՆԻՄ, ԱՆՄԱՀԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄԵՐ…»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Աստվածամայրը՝ իբրեւ
փրկագործության միջոց, կենդանի
տաճար Աստծո, լուսավոր ամպ,
յուրահատուկ տեղ եւ արժեք ունի
քրիստոնեական աշխարհում: Սուրբ
Եկեղեցին այդ ընտրյալ անոթի
խնկաբույր հիշատակն անմահացրեց
մի քանի տոներով, որոնցից
ամենահանդիսավորն ու հնագույնը
Վերափոխումն է՝ հինգ տաղավար
տոներից մեկը, եւ ավանդաբար նշվում է
օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: >>>


 


«ԵՒ ԱՊԱ ԵՐԵՒԵՍՑԻ ՆՇԱՆ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ ՅԵՐԿԻՆՍ »
ՕԾՎԵՑԻՆ ՀՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԵՐՆ ՈՒ ԶԱՆԳԸ

Օգոստոսի 9-ին մարդաշատ էր Ախուրյանի տարածաշրջանի Հովունի համայնքի, 19-րդ դարի կառույց, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը: >>>


ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ

Օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը չորրորդ տաղավար տոնն է: Այն անվանում են նաեւ Խաղողօրհնեք, քանի որ այդ օրն օրհնվում է տոնի խորհրդանիշ խաղողը:
Տարվա խաչքավորի, եկեղեցու հավատացյալների կողմից խաղող է նվիրաբերվում եկեղեցուն, որը երիտասարդները նախօրեին գեղեցիկ փաթեթավորում են՝ ներկաներին բաժանելու համար: Խաղողի հետ ժողովրդին բաժանվում են նաեւ գրություններ՝ տոնի խորհրդի հետ կապված: >>>



ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 18-ին ավարտվեց, «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, «Ֆինանսական գրագիտություն երիտասարդների համար» ծրագիրը: Ավարտական վկայականներ հանձնվեցին հաջողությամբ ավարտած մասնակիցներին: >>>



«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, այս տարի իր աշխատանքը մեկնարկեց հուլիսի 10-ին: Երեք հերթափոխով ճամբարում հանգստացավ յոթանասուներկու երեխա՝ Գյումրի, Ախուրյան, Ազատան, Մարալիկ, Ամասիա համայնքներից: >>>



ՔԱՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՎԱՔ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդները քառօրյա սեմինար-հավաք անցկացրին «Վերադարձ դեպի բնություն» ճամբարում: Ճամբարականները երիտասարդներին դիմավորեցին հայրենասիրական միջոցառումով, որ տպավորիչ էր ու ոգեւորող: Արդյունքում գողտրիկ հայտագիրը շարոնակվեց միասնական ազգագրական պարերով: >>>



ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Այսօր ձեզ պատմելու ենք արգենտինահայ կամավոր Քեվինի մասին, որ Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում: Այստեղ Քեվինը երեք ամիս կամավորական գործունեություն է ծավալել, իսկ վերջին շաբաթն անցկացրեց մեզ մոտ: Այս ընթացքում նա աշխատեց դեռահասների հետ, մշակեց մեծահասակների կրթության համար հարցաշարեր, որոնք մեզ օգնելու են հետագա ծրագրերում եւ մի շարք այլ հետաքրքիր ու արդյունավետ գաղափարներ առաջարկեց: >>>



ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ սկսեցինք Երիտասարդաց հանդիպումների շարք:
Օգոստոսի 8-ին Տ. Մակար քահանա Գալամդարյանը եւ երեցկին Գոհար Գալթագազյանն այցելեցին Գուսանագյուղ, ուր, գյուղի հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում գյուղի երիտասարդների հետ: >>>



«ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒ, ՏԷՐ, ՈՒՍՈ ԻՆՁ ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ

Մեր երկիրը բիբլիական Արարատին թիկնած Հայաստանն է, ուր, Աստծո կամքով, հայը կերտել է աղոթատներ՝ ակնածելով Նոր Ուխտի Քահանայապետի՝ Աստվածորդու պատգամների հավիտենականությունից: Ավանդել է իր կերտվածքները դարերին եւ պատգամել գալիք սերունդներին՝ նախանձախնդրությամբ ու երկյուղով ոտնակոխել ամեն ուխտատեղի: >>>



ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամեն անգամ դեպի Աստված գնացող ուխտի ճանապարհը, որ անցնում է սրբավայրերով, յուրովի հետաքրքիր է ու աղոթքով լեցուն: Յուրաքանչյուր ուխտագնացության Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու հավատացյալներն սպասում են անհամբեր: Այդ օրերը վերածվում են մեծ տոնի: Բոլորը միասնական են, մեկը մյուսի հանդեպ հոգատար: >>>



ՃԱՊՈՆՈՒՀԻՆ ԵՎ ԻՐ ՍԱՓՈՐՆԵՐԸ

Ծագող արեւի երկրում մի տարեց ճապոնուհի էր ապրում, ով ուներ երկու մեծ սափոր: Դրանք, ձգվելով նրա ուսերին, կախված էին լծի ծայրերից: Դրանցից մեկը ճաք ուներ, իսկ մյուսն անթերի էր եւ միշտ կրում էր ջրի ամբողջական չափաբաժինը: Իր սափորներից անբաժան՝ ճապոնուհին առանց տրտունջի էր ջրի գնում:
Գետից մինչեւ ծեր կնոջ տուն՝ երկար ճանապարհի վերջում, ճաքած կժի ջուրը միշտ կիսով չափ էր մնում՝ ճաքի պատճառով: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Յուրաքանչյուր ուխտագնացություն մի նոր կապ է անցյալի ու ներկայի միջեւ եւ Քրիստոսի հանդեպ հավատքի ուխտի մի նոր կնիք: Օգոստոսի 10-ին, նախաձեռնությամբ Ժաննա Խաչատրյանի եւ հովանավորությամբ Զարիկ Իգիթյանի, մի խումբ հավատացյալներ ուխտագնացությամբ մեկնեցին Մասյացոտնի սրբավայրեր: >>>




Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, առաջնորդարանի եւ ՍԿԿ-ի աշխատակիցները, ՔԴՔԿ-ի մի խումբ ուսուցիչներ, ինչպես նաեւ հավատացյալ ժողովուրդը ցավակցում են Եղիազարյանների սգակիր ընտանիքին՝ Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Ս. Աստվածածին եկեղեցում երկար տարիներ ծառայած, բարեշնորհ Գրիշա սարկավագ Եղիզարյանի մահվան կապակցությամբ եւ ի խորոց սրտի աղոթում, որ Աստված ընդունի նրա հոգին:
Հիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


7 օգոստոսի - Բարեկենդան Ս. Աստվածածնի պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk