Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  
   
 
       

«ՄԱՏՆԵՑԱՅ ԵՒ ՈՉ ԵԼԱՆԷԻ, ԱՉՔ ԻՄ ՏԿԱՐԱՑԱՆ
ՅԱՂՔԱՏՈՒԹԵՆԷ»
ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Ինչպես Ծաղկազարդին հաջորդող
ողջ շաբաթը, այնպես եւ յոթն
օրերից յուրաքանչյուրը բնորոշվում է
Ավագ անունով: Ավագ
շաբաթվա իրադարձությունները
ներկայացնում են Հիսուսի՝ հանուն
մարդկության սիրո ու փրկության
կատարած ինքնազոհողությունը՝
չարչարանքները, խաչին գամվելը,
մահը եւ թաղվելը:
>>>




«ԱՅՍՕՐ ՄՏԱՆԷ ԹԱԳԱՒՈՐՆ ՄԵՐ ՔՐԻՍՏՈՍ Ի
ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ՆՈՐ ՔԱՂԱՔ ԴԱՒԹԻ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայոց Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը՝ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, որն ըստ ամենայնի լրումն էր որոշ մարգարեությունների եւ հինկտակարանյան խորհրդանշական ու նախապատրաստական իրողությունների: >>>

 



«ՃՆՇՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԸՆԿՃՎԱԾ, ԿԱՐՈՏՅԱԼ,
ԲԱՅՑ ՈՉ ՀՈՒՍԱՀԱՏ, ՀԱԼԱԾՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ԼՔՎԱԾ...»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց պատմության մեջ սեւ տառերով նշվեց 1915 թվականը՝ որպես սեւ խարան դաջվելով մարդկության պատմության էջերում…: Օրացույցն ապրիլի 24-ին հայ ժողովրդի ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենամութ օրը: >>>



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԶԱՏԿԱԿԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 17-ին՝ Սուրբ Հարության տոնին, կայացավ Հայաստանում Զատկական առաջին փառատոնը՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ: >>>



ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (Ս. ՍՏԵՓԱՆՈՍ) ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ապրիլի 17-ին Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում կրկնակի տոն էր, քանի որ Տիրոջ հրաշափառ Հարությունը նաեւ եկեղեցու անվանակոչության օրն է: >>>



«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԶՔԵԶ ՈՒՆԻՄՔ
ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՅԻՍՈՒՍ ՄԻԱԾԻՆՆ...»

Հայոց տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից մեկը վիրապ մտնելու հիշատակն է: Ապրիլի 2-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուխտի գնացին Խոր Վիրապ, ուր տասներեք տարի, մարդկանցից մերժված ու հալածված, մնաց մեր հավատո հայրը եւ իր ներկայությամբ բանտը դարձրեց առ Աստված հավատքի վկայարան: >>>



«ԴՈՒ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՆԳԻՆ ԵՍ, ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՄԵՂԱՅ ՔԵԶ»
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավետման տոնը՝ ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի կողմից Կույս Մարիամին տրված այն ավետիսի, թե, Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո Որդին իրենով պիտի մարդեղանա: >>>



ՄԻՇՏ ՔԵԶ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԱՅՆ,
ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ

Միայնակ ծերունին տեղափոխվեց ապրելու իր որդու, հարսի ու չորսամյա թոռան հետ: Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքը սահուն չէր: Ընտանիքը միասին էր ուտում մի սեղանի շուրջ, բայց պապիկի ծեր, դողացող ձեռքերն ու թույլ տեսողությունը բարդացնում էին այդ գործընթացը::>>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄ

Ապրիլի 9-ին՝ Ղազարոսի հարության հիշատակի ուրախ առիթով, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, մի խումբ հավատացյալ ուխտավորներ ուղեւորվեցին դեպի Արմավիրի մարզի Մեծամոր ավանի Ս. Ղազար եկեղեցի: >>>



ՄԱՀԱԶԴ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, առաջնորդարանի աշխատակիցները, ինչպես նաեւ Ս. Հակոբ եկեղեցու հավատացյալներն ու աշխատակիցները ցավակցում են Լուսինե Գրիգորյանին սիրելի հայրիկի՝ Հենրիկ Գրիգորյանի մահվան կապակցությամբ եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը հանգուցյալի հարազատներին:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


2 ապրիլի - Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի վիրապ: Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk