Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  
   
 
       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 22-ին Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին
տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց
քահանաների հիշատակը: Այդ առիթով
Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին
եկեղեցում (ք. Էջմիածին),
հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: :>>>




«ՄՏԷՔ ԸՆԴ ԴՐՈՒՆՍ ՆՈՐԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ Ի ՅԱՐԿՍ ՆՈՐԱ»
ՕԾՎԵՑ ՄԱՐՄԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցու հովանու ներքո մենք հաղորդակցվում ենք մեր հոգեւոր-ազգային դարավոր արժեքներին, մեր պատմությանը, հայոց ազգային ինքնությունը ձեւավորած անգին ժառանգությանը: Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, ուր ամեն հավատավոր խոնարհությամբ է մուտք գործում եւ իր հոգու հայցը բարձրացնում առ Աստված, գոհաբանություն մատուցում Տիրոջն անգին պարգեւների, հայրական խնամքի եւ օրհնությունների համար: >>>


«ՔՐԻՍՏՈՍ՝ ՓԱՌԱՑ ԹԱԳԱՒՈՐՆ ԱՅՍՕՐ
ԵԿԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒՄՆ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է
Երուսաղեմում ապրում էր Սիմեոն անունեվ մի մարդ, ով արդար եւ աստվածապաշտ էր: Ավանդությունը Սիմեոն ծերունու մասին պատմում է, որ նա, Եգիպտոսի Պտղեմեոս թագավորի հրամանով, Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանողներից մեկն էր: >>>



ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ

Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է: Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը: >>>



«ՎԻՃԱԿՔ ԵԼԻՆ ԻՆՁ ԸՆԴ ԸՆՏՐԵԼԻՍ, ԵՒ
ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ԻՄ ՀԱՃՈՅ ԵՂԵՒ ԻՆՁ»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Չորրորդ դարից ի վեր հայ ժողովուրդն առանձնակի զգացումով է ոգեկոչում Ս. Սարգսի, նրա որդի Մարտիրոսի եւ նրանց հետ նահատակվածների հիշատակի օրը՝ Սրբին Աստծո առջեւ իրբրեւ բարեխոս, երիտասարդների արագահաս օգնական, բարի իղձերի կատարող եւ սիրո հովանավոր ճանաչելով: Նա իր օրինակով շատերին դարձի ու փրկության առիթ եղավ: >>>



ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եւ Արեւելյան Եկեղեցիները համարում են տերունի տոն, որովհետեւ այն քառասուն օրական Հիսուսին Տաճար բերելու հիշատակությունն է: Տյառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Քրիստոսի Ծննդից քառասուն օր հետո` փետրվարի 14-ին: >>>



ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Տոնական այս օրերին շատ հաճախ պարտավոր ենք խորհել կյանքի եւ այդ կյանքից մեզ թելադրվող հորդորների, պատգամների մասին: >>>



ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրյա Հիսուսի ընծայումը Տաճարին տոնում է Աստվածահայտնությունից քառասուն օր հետո` փետրվարի 14-ին: :>>>



ՄՈՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ...

Հին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում եւ խեղճ փոքրիկն ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: >>>



ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քրիստոսի բերած աստվածային լույսը, Սուրբ Հոգու ներգործությամբ եւ գործակցությամբ, 2000 տարի ի վեր տարածվել եւ շարունակում է սերունդներ կրթել, մարդկությանն առաջնորդել փրկության ճանապարհով: >>>



Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եւ «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը ցավակցում են «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի սրբագրիչ Սիրանուշ Վարդանյանին սիրելի հայրիկի՝ Ռազմիկ Վարդանյանի անժամանակ մահվան տխուր առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Վարդանյան ընտանիքի սգակիր անդամներին, հարազատներին ու բարեկամներին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


6 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk