Ապրիլ մեր ժամանակը որպես բարոյական մարդ, վերածնած Ս. Հոգվո զորությամբ եւ ներգործությամբ եւ ուխտել՝ նպատակ ու իմաստ տալ մեր կյանքին մեր բարի գործերով, ահա՛ մեր սրբազան պարտականությունը այս նոր տարվո լուսաբացին:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 1 (265), հունվար 2022 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի
Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս,
Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնից Հայրապետական Մեր
օրհնությունը, սերն ու
բարեմաղթանքներն ենք բերում
ամենքիդ: Ցավով ու դառնություններով
լեցուն տարի ապրեցինք: Արցախյան
աղետալի պատերազմի հետեւանքները,
Հայաստան եւ Արցախ մեր հայրենիքի
շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ
գործընթացները, երկրում տիրող
դժվարին իրավիճակը զրկել են մեզ
առօրյա, ինչպես եւ ամանորյա բնական ուրախությունից: :>>>




Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին, «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով, Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին եւ Աստվածորդու առջեւ խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար եւ Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»: >>>


ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Արդեն ութերորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մի բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որ կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը՝ գոհաբանական մաղթանքից հետո: >>>



«ՀՈՅԼՔ ՀՈԳԵՂԷՆՔ ԸՆԴ ՀՈՎԻՒՍՆ ՔԱՐՈԶԷԻՆ
Ի ՅԱՆԲԱՆԻՑ ՄՍՈՒՐ ԶԲԱՆՆ ԲԱԶՄԵԱԼ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Մեր Աստծո Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնը եկեղեցական տոների սկիզբն ու հիմքն է: 2022 տարի առաջ մարդացած ծնվեց Լույսն անայլայլ, բացվեց երկինքը ու մարդացած ծնվեց Սերն անխորտակ: Ծնվեց Մանուկը երկրածին երկրի վրա: >>>



ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շիրակի թեմի չորս կիրակնօրյա դպրոցների սաների համար, դեկտեմբերի 26-ին, կազմակերպվեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանդիսություն` Շիրակ մոլի մանկական հանդիսասրահում, որն աչքի էր ընկնում գունագեղ ու տոնական զարդարանքներով, ինչն առավել գրավիչ էր դարձնում սրահն այցելուների համար: >>>



ՄԵՐ ՏԻԿԻՆ ՄԱՆԻԿԸ

«Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի տարեցների ակումբի մասնակից Մանիկ Բաբելյանը, ով երկար տարիներ հաճախել է մեր կենտրոն, մեզ հետ կիսվեց իր պատմությամբ՝ շնորհակալություն հայտնելով նամակով: >>>



«ԷՐ ԼՈՅՍՆ ՃՇՄԱՐԻՏ, ՈՐ ԼՈՒՍԱՒՈՐ ԱՌՆԷ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼՈՑ Է ՅԱՇԽԱՐՀ»

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, անշարժ կերպով նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Տոնացույցում այդ օրը հիշատակվում է որպես թլփատության տոն թերեւս այն պատճառով, որ, հրեական օրենքի համաձայն, թլփատության արարողության առիթով էր անվանակոչություն կատարվում: >>>



ՀԱՑԱԹԽՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԽԱՉՄԵՐՈՒԿ ԿՐԹԱԿԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ՈՒՄ

Հացը մարդու կողմից պատրաստվող ամենահին սննդամթերքներից է, ունի երեսուն հազար տարվա պատմություն եւ հանդիսանում է հայկական սեղանի անբաժանելի մասը: :>>>



ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի հատուկ է միայն Հայոց Եկեղեցուն: Այն տասնմեկ շաբաթապահքերից մեկն է, տեւում է հինգ օր՝ երկուշաբթիից ուրբաթ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: >>>



«ԱՀԱ ԵՍ ԿՈՒՂԱՐԿԵՄ ԻՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՔՈ ԱՌՋԵՎԻՑ,
ՈՐ ՔՈ ԱՌԱՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԱՏՐԱՍՏԻ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԾՆՈՒՆԴԸ

Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը խիստ նշանակալից է՝ իր խորհրդավորությամբ ու գեղեցկությամբ, ով աշխարհ եկավ բարեպաշտ ու սրբակյաց ծնողների ջերմեռանդ աղոթքներով: Աստվածապաշտ ու երկյուղած մարդիկ էին Ս. Հովհաննեսի ծնողները: >>>



ԱՌԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՈՒ ԼԱՎԱՏԵՍ ՎԵԶԻՐԻ ՄԱՍԻՆ

Հին ժամանակներում արեւելյան երկրներից մեկի թագավորն ուներ իմաստուն ու ազնիվ մի վեզիր, որի ճիշտ խորհուրդներն օգնում էին տիրակալին երկիրը խաղաղության ու ծաղկման մեջ պահել: >>>



ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱԶԱՐ ԵՐԵՐՍՈՒՆՎԵՑ
ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

Ավարայրի ճակատամարտում, 451 թվականի մայիսին, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու հազար երեսունվեց մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: >>>

 


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, առաջնորդարանի աշխատակիցները ցավակցում են Ռուզաննա Մատինյանին՝ սիրելի Հրաչ հայրիկի մահվան կապակցությամբ եւ հայցում Ամենակալ Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայությանն արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk