Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին հակառակ է:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐ 27-Ի ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այսօր, ցավը մեր հոգում,
մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր
պատերազմի տագնապալի օրերը,
մեր բանակի քաջարի դիմադրությունը
թշնամու դավադիր հարձակմանը
: Հիշում ենք սխրանքները զինվոր ու
սպա մեր զավակների, ովքեր
չընկրկեցին թուրք-ադրբեջանական
գերակշռող ուժերի առջեւ: :>>>

 




«ՍԱԿԱՅՆ ՔԱՎ ԼԻՑԻ ՈՐ ԵՍ ՊԱՐԾԵՆԱՄ ԱՅԼ ԲԱՆՈՎ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉՈՎ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

Բոլոր ժամանակներում Աստված յուրաքանչյուր սերնդի մեջ Իր զորությունը ցույց է տալիս նյութական առարկաների միջոցով: Ճիշտ այդպես էլ աստվածային զորությունը խորհրդաբար բնակվում է նաեւ խաչի մեջ: Այո, Աստծո անսահման զորությունը խաչի մեջ բնակվում է այնպես, ինչպես, մտքի համար անըմբռնելի կերպով, բնակվում էր Հին Ուխտի այն տապանակում, որը ժողովուրդը երկրպագում էր երկյուղածությամբ եւ ջերմեռանդությամբ: >>>


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵՑ
«ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայաստանի թեմակալ առաջնորդների եւ առաջնորդական փոխանորդների հետ, այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության ու անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: >>>



ԴԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ 14-ՐԴ ԴԱՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Օգոստոսի 28-ին, հավատացյալների առջեւ իր դռները բացեց Վրաստանի Ծալկայի տարածաշրջանի Դարագյուղի վերանորոգված եւ վերաօծված, 14-րդ դարի կառույց, Սուրբ Հարություն եկեղեցին: >>>



ԽՆԿԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԳՅՈՒՄՐՈՒ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Ազնվագույն գաղափարների հաղթանակին նիրված պայքարների մեջ ամենասուրբը հանուն քրիստոնեության և հայրենիքի մղված պայքարն է, իսկ ամենագովելի պայքարողը՝ քրիստոնյան: >>>



«ԴՈՒ ԼՈՒՍԵՂԵՆ ՏԱՃԱՐ ԵՍ, ՈՍԿԻԱՊԱՏ ԽՈՐԱՆ ԵՍ …»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է Ս. Կույսին օրհնաբանելու յոթը տոներ, որոնցից մեկն Աստվածամոր ծննդյան տոնն է եւ հաստատուն կերպով տոնվում է սեպտեմբերի 8-ին: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Մարդ արարածը, երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին, մի ուխտավոր է, եւ ուխտագնացությունը նրան պահում է մշտնջենական ու հավիտենական երդման, դաշինքի, Ամենաբարձրյալին հասնելու զգացման մեջ: >>>



«ՏԷՐ, ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ, ԲԵՐԱՆ ԻՄ ԵՐԳԵՍՑԷ ԶՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈ»

Ապրել հայրենիքում եւ չիմանալ, նրա պատմության մի մասը կազմող, մշակութային արժեքների մասին, առնվազն ամոթալի է: Անշուշտ, յուրաքանչյուր ուխտագնացություն հավատքի հաստատում է ու մի նոր օրհնություն ուխտավորի կյանքի ճանապարհին, նաեւ միաձուլումն է մեր սուրբ հայրերի հավատքին, Քրիստոսին ապավինելու գիտակցության բարձրացման: :>>>



ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

Ընդհանրական Եկեղեցու ամենանշանավոր եւ շնորհաշատ հայրապետներից մեկն է Հովհաննես Ոսկեբերանը: Ծնվել է 347-ին, Անտիոքում: Միամոր զավակն էր հռոմեական բանակում ծառայող զորավարի, որ, սակայն, վաղ մահանալով, որդու խնամքն ու դաստիարակությունը թողեց կնոջը՝ Անթուսային: >>>



ԱՆՀԱՎԱՏ ՄԱՐԴԸ

Աստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր անդունդի եզրով: Հանկարծ նա սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր ժայռի խոռոչում: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Սեպտեմբերի 18-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի եւ «Երեխաների ցերեկային զբաղվածության կենտրոնի» սաները, ուսուցիչներն ու ծնողները մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի սրբավայրեր՝ այցելելով Սաղմոսավանք, Մուղնու Ս. Գեւորգ եւ Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցիներ: >>>



5 սեպտեմբերի - Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: ::>>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk