Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է, մեր ապագայ  գոյատեւման երաշխիքն է:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  
   
 
       

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ
ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Հուլիսի 15-ին, հանդիսապետությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում
կատարվեց Հանրապետական
մաղթանք՝ հայրենիքի խաղաղության եւ
ապահովության համար, նաեւ տեղի
ունեցավ արցախյան 44-օրյա
պատերազմին մասնակից
եկեղեցականների
արգեւաբաշխություն:
Սրբազան արարողությանը ներկա էին
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության
սպասավորները, թեմերից ժամանած
քահանա հայրեր, ՀՀ պաշտպանության
նախարարության ներկայացուցիչներ՝
գլխավորությամբ փոխնախարար
Արման Սարգսյանի
:>>>





«ԵՒ ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ ՏԷՐ
ԾԱՆՈՒՑԻՆ ԶՔԵԶ ՄՈՎՍԷՍ ԵՒ ԵՂԻԱ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հիսուսի Այլակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար կամ գլխավոր տոներից է: Այն նշվում է Ս. Զատկից 14 կամ Հոգեգալստից յոթը շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը եւ խորհրդանշում է Տիրոջ լուսաշող կերպարանքով երեւալն այս բացառիկ հայտնության երեք վկաներին՝ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալներին: >>>


ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Առաքելահաստատ Հայոց Սուրբ Եկեղեցին այս տարի հուլիսի 17-ին ոգեկոչեց մեր առաջին լուսավորիչներից Ս. Թադեոս Առաքյալի եւ առաքելագործ Սանդուխտ կույսի հիշատակի օրը: >>>



«ՏԷՐ, ԲԱՐՒՕՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ 2005 Թ.
ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ, ԳԱՆՁԱՍԱՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր Պայծառակերպության տոնն է մեր Տիրոջ՝ Վարդավառ, երբ հիշատակում ենք, թե ինչպես Հիսուս, Իր հետ վերցնելով երեք աշակերտներին, բարձրցավ Թաբոր լեռը եւ այնտեղ պայծառակերպվեց: Նրա հագուստները դարձան սպիտակ ինչպես լույս, իսկ դեմքը պայծառացավ: >>>



«ԲԱՐԻ ՍՐՏԻ ՆՇԱՆԸ ԶՎԱՐԹ ԴԵՄՔՆ Է...»
ԳՆԴԵՐԵՑ ՍԱՐԳԻՍԸ

Բոլոր ժամանակներում, մարդկության պատմության մեջ եղել են անհատներ, ովքեր, լինելով հողեղեն եւ մահկանացու, ապրել են իրենց «պանդխտության ժամանակն» իբրեւ ճշմարիտ քրիստոնյաներ, «Աստծո ընտրյալ անոթներ»՝ նմանվելով բարության Աղբյուրին, իրենց Արարչին: >>>



«ԱՇԱԿԵՐՏՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՌ ԱՄԵՆԱՅՆ
ՏԻԵԶԵՐՍ ԱՌԱՔԵԱԼՔ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Քրիստոսի տասներկու Առաքյալների, ինչպես նաեւ Պողոս Առաքյալի հիշատակը:
Տիրոջ ներողամտության պատգամը լավագույնս իրագործեցին Նրա տասներկու Առաքյալները՝ Նոր Ուխտի քարոզիչներն ու ավետարանիչները, ովքեր, ամենայն դառն ու դժնի իրավիճակներում էլ, անտրտունջ գոհություն էին մատուցում Տիրոջը: >>>



«ՏԷ՛Ր, ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԻՆԳ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

Ուխտը դաշինք է, երդում, խոստում, հանձնառություն, տառապանք, նաեւ հաղթանակի եւ նվաճման իրավունք: Փոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում: Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձրած՝ հուլիսի 4-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննայի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին հերթական ուխտագնացության՝ Գավառ-Հայրավանք-Սեւանավանք երթուղով: >>>



ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Այն, որ դարեր ի վեր Եկեղեցու դերակատարումը հայապահպանության հարցում բացառիկ է եղել, վկայում է հայոց բազմադարյա պատմությունը: Մեր երկիրը, բիբլիական Արարատին թիկնած, Հայաստանն է, ուր, Աստծո կամքով, հայը կերտել է աղոթատներ՝ ակնածելով Նոր Ուխտի Քահանայապետի՝ Աստվածորդու պատգամների հավիտենականությունից: >>>



ԱՌԱԿ ՊԱՀԱԿԻ ԵՎ MICROSOFT-Ի ՄԱՍԻՆ

Մի մարդ հարցազրույցի է գնում՝ աշխատանքի ընդունվելու ցանկությամբ: Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար: >>>



ՏՈՆ ՇՈՂԱԿԱԹԻ

Շողակաթի տոնը հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, ըստ որի Աստծո Միածին Որդին, ոսկե ուռը ձեռքին, իջավ Վաղարշապատ քաղաք եւ Նրա իջման տեղում (որը կոչվեց Էջմիածին) կաթեց աստվածային շողը, եւ լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր եկեղեցու շինության ձեւը: >>>



4 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Սուրբգրային ընթերցվածը մանրամասնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը::>>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk