Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ.
Շնորհավորում ենք ձեզ՝
դպրոցն ավարտելու եւ նոր կյանք
մուտք գործելու ուրախ առիթով:
Փոքր-ինչ անսովոր պայմաններում է
ձեր սերունդը հրաժեշտ տալիս,
հարազատ օջախ դարձած,
կրթական հաստատություններին,
էլ չասենք, որ նախորդ
շրջանավարտներն ընդհանրապես
չունեցան վերջին զանգի
հանդիսություն:  >>>





«ԼՈՒՍԱՎՈՐՎԻՐ, ԼՈՒՍԱՎՈՐՎԻՐ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»
ԿԱՏԱՐՎԵՑ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ

Դարեր շարունակ Հայաստանի բոլոր բնակավայրերում եկեղեցական կառույցներ, աղոթավայրեր են հիմնվել մեր բարեպաշտ հայրերի ջանքերով՝ հավատացյալ հայորդիներին հոգատարություն եւ հոգեւոր խնամք ցուցաբերելու, Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար: >>>


ՕԾՎԵՑԻՆ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ
ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՆ ՈՒ ԶԱՆԳԸ

Հունիսի 6-ին Ս. Հոգի եկեղեցու բակում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց զանգակատան փոքր զանգի եւ Խաչի օծման հանդիսավոր արարողությունը, ինչը բացառիկ նշանակություն ունի բարեպաշտ քրիստոնյայի կյանքում, քանի որ զանգերի ղողանջները խորհրդանշում են հրեշտակների երգեցողությունը երկրի վրա: >>>



ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՆԱՂԱՐՏ ԻՄ ՍԵՐ, ՀԱՎԱՏՔ ԻՄ ԼՈՒՍԵ...

Ինձ մշտապես այնպես է թվում, թե Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, ոչ թե կառուցվել է հողի վրա, այլ անտես մի պարանով կախված է երկնքից եւ աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերի աչքերի առաջ է, իսկ նրա շողարձակ գմբեթը կանչող ղողանջներ է տարածում: Աստծո օրհնությունը, լուսահեղեղ Ս. Պատարագի ելեւէջներով, ներծծվում է մարդկանց արյան մեջ, նրանց հոգիներում սփռում գութ ու բարություն, Աստծո ճանապարհով ընթանալու պատգամներ: >>>



«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ
ՀԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ նրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի են Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: :>>>



«Ի ՊԱՐԾԱՆՍ ՁԵՐ ԲԱՐՁՐԱՑԵԱԼ ՏՕՆԷ,
ՄԱՅՐ ՍԻՈՎՆ ԴՍՏԵՐՕՔՆ ԻՒՐՈՎՔ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հոգեգալստյանը հաջորդող կիրակիից հետո եկող յոթն օրերը կազմում են, այսպես կոչված, ազգային-եկեղեցական տոների շաբաթը: Այս ընթացքում հիշատակվող սրբերը թեեւ համաքրիստոնեական նշանակության գործ են կատարել, սակայն, լինելով մեր պետականացված Եկեղեցու հիմնադիրները, բնականաբար առավել սիրելի են հայ ժողովրդի համար: >>>



ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Եխաների պաշտպանության օրվա առիթով Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը կազմակերպել էր տոնական ուրախ միջոցառում: >>>



«ԱՅՍՕՐ ՆՈՐ ՇՈՒՇԱՆ ԾԱՂԿԵԱԼ Ի ՆՈՐԱՏՈՒՆԿ ԲՈՒՐԱՍՏԱՆԷՆ»
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածամոր հիշատակի համար սահմանել է յոթը տոն:
Դրանք են Ս. Կույս Մարիամի հղացման տոնը, ծնունդը, ընծայումը, ավետումը, վերափոխումը, տփի եւ գոտու գյուտերը: >>>



«ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԲ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ, ՈՐ ԶՀԱՒԱՏՍ
ՈՒՍՈՒՑԵՐ ԵՒ ԶԲԱՆԱԿՍ ԴԻՒԱՅՆ ՀԱԼԱԾԵՑԵՐ…»
ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

Սովորական մահկանացուներիս համար անսովոր ու դժվարին, երբեմն նույնիսկ անհասկանալի երկրային կյանք են ունենում սրբերը: Նրանց իրական ու ապրված կյանքը նման է առասպելի, լեգենդի, ուր իրական ապրվածը թվում է անհավանական, վավերականը՝ մտացածին: >>>



ԹԶՈՒԿԸ ԵՎ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին:

Հանկարծ նա երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում. >>>



ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ
ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔՆ Է

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1949-ին՝ Մոսկվայում, կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհրդի նստաշրջանում: Այն նշվում է հունիսի 1-ին, իսկ առաջին անգամ տոնել են 1950-ին՝ 51 երկրներում: >>>



5 հունիսի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը :>>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk