Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության
միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն ու
ջերմ բարեմաղթանքներն ենք բերում
տիկնանց եւ օրիորդներին` մարտի 8-ի
տոնական առիթով:
Անփոխարինելի է կնոջ դերն
ընտանիքի ամրության, քրիստոնեական
արժեքներով եւ հայրենյաց
ավանդներով մեր զավակներին կրթելու
գործում : Կանայք անձնուրաց նվիրումի,
սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր
կյանքում:
Հետպատերազմյան այս դժվարագույն
օրերին, երբ երկիրը շարունակում է
փոթորկվել ներքին ու արտաքին
մարտահրավերներից, վստահություն
ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչեւ հաղթական հարություն: >>>





ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԵՌՈՒ, ՍՐՏՈՎ ՄՈՏ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ
ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՒՆ ՅԱՄԱԴԱՆ

Աշխատանքային այցով փետրվարի 26-ին Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանում էր: >>>


«ԽՆԴՐԵՄՔ Ի ՔԷՆ ՀԱՅՐ ՊԱՏՒԱԿԱՆ,
ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԱԶԳԻ ՄԱՐԴԿԱՆ...»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ «ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ»
ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սովորական մահկանացուներիս համար անսովոր ու դժվարին, երբեմն նույնիսկ անհասկանալի երկրային կյանք են ունենում սրբերը: Նրանց իրական ու ապրված կյանքը նման է առասպելի, լեգենդի, ուր իրականը թվում է անհավանական, վավերականը՝ մտացածին: >>>



«ԸՆԴ ԱՌԱՋԻ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ ՁԻԹԵՆԵՕՔ
ԵՒ ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Աստվածորդին, Իր եռամյա քարոզչության ընթացքում, շատ անգամներ եղավ Երուսաղեմում, բայց, այդուհանդերձ, Ավետարաններում այդ մուտքերից ոչ մեկն իբրեւ «Հաղթական» չներկայացվեց: Հիսուսի Երուսաղեմի մուտքը ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ: >>>



«ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՄԵՋ ՉԸՆԿՆԵՆՔ»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի եւ նվիրված է մշտատեւ աղոթքի գաղափարին:
Անիրավ դատավորի ու այրի կնոջ առակը պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող եւ մարդկանցից չամաչող դատավորը, հոգնած այրի կնոջ անդադրում դիմումներից, նրա հարցը վճռում է արդարությամբ. «Թեեւ մարդկանցից չեմ ամաչում, Աստծուց էլ չեմ վախենում, բայց տեսնեմ նրա դատը, որ չձանձրացնի» (Ղուկ. ԺԸ 4-5): >>>




ՍԱՐԿԱՎԱԳԸ՝ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ ՁԵՌՔԻՆ

Մի կողմից ներկապնակով` հարուստ գույների աշխարհի ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից` սեւազգեստ հոգեւորական. այս երկուսն ամբողջանում են մեկ մարդու` Արտաշես սարկավագ Աջապահյանի մեջ:
«Սեւը եւ մնացած գույները չեն խանգարե իրար, այլ մեկը մյուսին կլրացնեն»,- ասում է բարեշնորհ սարկավագը եւ պատմում, որ գեղանկարչությունից դեպի հոգեւոր աշխարհ անցումը պատճառաբանված է ներքին ցանկությամբ: Այն գալիս է մանկուց, ստացած դաստիարակությունից: >>>



«ԵՒ ԽԱՌՆԷՐ ԿԱՐՄՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԱՆ
ԸՆԴ ԿԱՊՈՒՏԱԿ ԾՈՎԱԿՆ ՍԱՌՈՒՑԵԱԼ...»
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆԿՈՒՆՔ

«Ձեզ նմանուել են կարօտում բոլոր հոգիները, սրբութեամբ եւ սիրով միացած լինելով Քիստոսին, որովհետեւ ձեր մահով դուք ճանապարհ բացեցիք բոլոր մարդկանց՝ բարձրանալու առ Աստուած»: >>>




ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Ընթերցո՛ղ, հասկանալի է, որ, հրապարակախոսական բնույթի անդրադարձիս նեղ շրջանակներում, անհնար է ընդգրկուն տեղեկություն տալ վերոնշյալ գրքիս եւ, նրա հետ քառերգություն կազմող, մյուս երեք նույնաթեմա գրքերիս մասին: >>>




ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ…

Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի, Ռիմա Բարինյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: >>>



ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՄ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ

Սուրբ Հարությունից հետո եկող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որ Երուսաղեմի առաջին եկեղեցին է՝ հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաեւ Եկեղեցու մշտականությունն ու անմահությունը: >>>



ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստված գոնե մեկ անգամ հայտնվում է մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ավելին, նա կարող է հայտնվել ցանկացած տեսքով, եւ մեր կյանքը կդասավորվի կախված նրանից, թե ինչպես ենք մեզ պահում այդ հանդիպման պահին: >>>



ՏՆՕՐՀՆԵՔ

Տնօրհնեքի արարողությունը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Երբ Նա Իր աշակերներին առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ մտնեք, նախ ասացեք. խաղաղություն այս տանը» (Ղուկ. Ժ 5): >>>



7 մարտի - Տնտեսի կիրակի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk