Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու
ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես,
ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ զավակներ Մեր,
Սկսվել է Մեծ պահքը:
Մուտք ենք գործել Մեծ պահքի շրջան՝
մեզ պատուհասած պատերազմի
ողբերգության ցավը մեր հոգիներում:
Արցախի եւ մեր ազատ ու անկախ
ապրելու իրավունքի
համար մղվող պատերազմում
հերոսաբար զոհվեցին մեր բազում
զավակներ, կորցրեցինք
Արցախ աշխարհի զգալի
մասը: Այս ողբերգական
իրադարձությունները որոշապես
նաեւ հետեւանք էին քրիստոսապատվեր
սիրուց հեռանալու,
անհամերաշխության, ներքին ու
արտաքին անվտանգության ու
սպառնալիքների դեմ զգոնության
պակասի, ազգային արժեքների շուրջ
համախումբ եւ միակամ լինելու
նախանձախնդրության տկարացման:
Հոգեւոր կյանքի այս առանձնահատուկ
ժամանակաընթացքի մեջ կոչված ենք
զղջման ու ապաշխարության
զգացումներով ընթանալու
ինքնաքննության, սխալներին
անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին.  >>>




«ԴՈՒ ԱՍՏՈՒԱԾ Ի ՅԵՐԿՐԻ ԵՐԵՒԵՑԱՐ ԵՒ
ԸՆԴ ՄԱՐԴԿԱՆ ՇՐՋԵՑԱՐ…»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Տյառնընդառաջը քառասնօրյա մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճար, այսինքն՝ Աստծո ծառայությանն ընծայելու հիշատակությունն է: Երբ քառասնօրյա Հիսուսին Հովսեփն ու Մարիամը Տաճար տարան՝ Աստծուն ընծայելու: >>>


ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ ու աբեղաներ եւ Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ >>>


ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով՝ ընդլայնված կազմով: >>>


«ՈՐ ԶՄԱՀ ՈՉ ԳԻՏԷ ԵՐԿՆՉԻ Ի ՄԱՀՈՒԱՆԷ,
ԻՍԿ ՈՐ ԳԻՏԻ ԶՄԱՀ, ՈՉ ԵՐԿՆՉԻ Ի ՆՄԱՆԷ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Սուրբ Վարդանանց տոնը հիշատակն է այն մեծագույն սիրո եւ հավատքի, հանուն որի մեր պապերն աներկյուղ ոգով պատերազմեցին պարսկական բազմահազարանոց զորքի դեմ եւ պատվով կրեցին իրենց սուրբ նահատակությունը… 1036 քաջ նահատակ, եւ բոլորն էլ ընկան մարտի դաշտում, անմահացան գիտակցված մահով՝ իրենց սուրբ անունները թողնելով պատմության փառավոր էջերում: >>>


ՓՈՔՐԻԿ ԱՐԱՆ

«Սա եղիցի քեզ մաս եւ բաժին Սուրբ Պատարագի»` այս խոսքերով դիմավորեց ինձ Սուրբ Պատարագից հետո եկեղեցու փոքրիկ սպասավորը: Լուսանկարի տղան Արան է Գասոյան:Արդեն երեք տարի է, ինչ ժամաշապիկ է հագնում Սուրբ Հակոբ եկեղեցում: Արմատներով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է, բայց ծնված օրվանից ապրում է Գյումրիում: Եկեղեցու ճանապարհը նրան ցույց է տվել Վալյա տատիկը, ում հետ նաեւ ուխտագնացության է մեկնել Հայաստան աշխարհի ամենատարբեր եկեղեցիներ: >>>


ՄԻՋԻՆՔ

Մեծ պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է ՄԻՋԻՆՔ եւ նշվում է քսանչորսերորդ օրը, այսինքն՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Միջինքն զգաստության եւ ժուժկալ կյանք թելադրող կրոնական ամենաերկար պահեցողության՝ Մեծ Պահքի կես ժամանակաշրջանը նվաճված լինելու ավետումն է, որը նկատվում է նաեւ խնդության առիթ: >>>


«ՍԷՐ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՆԿԱՆԻ...ԶՀԵՏ ԵՐԹԱՅՔ ՍԻՐՈՅ ԵՒ ՆԱԽԱՆՁԱՒՈՐ ԼԵՐՈՒՔ ՀՈԳԵՒՈՐԱՑՆ ԱՌԱՒԵԼ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

Հին օրենքի վերջին եւ Նորի առաջին Սրբից՝ Հովհաննես Մկրտչից հետո, իր առավել ժողովրդականության եւ մեծության շնորհիվ, ոգեկոչվում է Սուրբ Սարգսի հիշատակը, ով ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, նրանց համար սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող, հողմերն ու քամիները սաստող, ով օգնում է բոլոր նրանց, ովքեր, աղոթքով եւ աներեր հավատքով, դիմում են նրա բարեխոսությանը: >>>


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 30-ին նշեց Սուրբ Սարգիս զորավարի տոնը:

Սուրբ Սարգիսն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ տասնչորս քաջամարտիկների հետ նա նահատակվեց՝ հանուն քրիստոնեական հավատքի: >>>


ԱՆՄԻՏ ՄԱՐԴԸ

Շիկահեր տղան թռչկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով՝ փորձելով բռնել նրա ձեռքը: Իսկ նա սաստում էր նրան՝ քթի տակ փնթփնթալով.

- Ի՞նչ պատիժ է գլխիս: Ծնվել է, որպեսզի խանգարի ինձ ապրել: >>>


«ՆԵՂՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ ԵՍ ՏԻՐՈՋԸ
ԴԻՄԵՑԻ ԵՎ ԻՄ ԱՍՏԾՈՒՆ ԱՂԱՂԱԿԵՑԻ...»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հունվարի 30-ին Ս. Սարգսի տոնի առիթով, Ս. Յոթվերք, Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Թամարայի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Արգավանդի եւ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցիներ: >>>


ՊԱՀՔԸ ՀՈԳՈՒ ՊԱՅԾԱՌ ՋԱՀՆ Է, ԼՈՒՍԱՎՈՐ ԿԱՆԹԵՂԸ

Հոգին առաջնային է մարմնի հանդեպ. այս ըմբռնումով սահմանվեց պահքը:

Այն ամրապնդում է հավատը եւ մաքրում ու զորացնում հոգին: Միանշանակ մարդը հոգի է ու մարմին եւ պարտադրված է մինչեւ մահ պահքի մեջ այս երկուսն ունենալ: >>>


7 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk