Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք չի շինուիր:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ զավակներ Մեր ի Հայաստան,
Արցախ եւ ի սփյուռս,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
հայրական սիրո Մեր ողջույնը,
աղոթքն ու օրհնությունն ենք
բերում ձեզ տարեմուտի այս երեկո:
Հնի եւ նորի սահմանագծին,
երբ մեր հայացքն ուղղվում է
դեպի ապագա, ծանր հոգով
նաեւ վերհիշում ենք չարաղետ
2020 թվականը եւ սգում
մեր հազարավոր զավակների
եւ Արցախ աշխարհի զգալի
մասի կորուստը:
Անցնող տարում համավարակի
եւ պատերազմի արհավիրքները
կորստյան ցավ ու մահվան
վիշտ տարածեցին հայրենական
մեր կյանքում:
>>>

 




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնեց Գյումրի: Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանին հյուրընկալեց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: >>>


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս եւ ի սփյուռս,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին: է։ >>>


ՆՌՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ
ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մեկ բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որ կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը՝ գոհաբանական մաղթանքից հետո: >>>


«ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ ԵՒ ԲՆԱԿԵԱՑ Ի ՄԵԶ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Համայն քրիստոնյա աշխարհում հոգեւոր ուրախությունների սկիզբը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է, որ կարգեց Ս. Հակոբոս Առաքյալը: >>>


«ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ,
ԵԹԵ ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպեց պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ: >>>


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս խոսքերն իրենց շուրթերին՝ Բեթղեհեմ մտան երեք մոգերը՝ մեզանից գրեթե երկու հազար տարի առաջ: Նրանց առաջնորդած աստղն իրական Աստղի տեղն էր ցույց տալու, որը լուսավորելու էր խավարի մեջ խարխափող մարդկանց, աշխարհն ու ճշմարիտ ճանապարհ էր ցույց տալու Իրեն հետեւողներին: >>>


ՏՆՕՐՀՆԵՔ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է կատարել տնօրհնեքի հոգեւոր-բարեպաշտական արարողությունը: Այն հաստատվել է հարուցյալ Փրկչի կողմից: >>>


ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԻԶՊԱՆԻ ՄԱՍԻՆ

«...Աչքերը դեպի երկինք բարձրացրած՝ հուզմունքով շշնջաց.
«Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ այդպես արեցիր: Աստված մարդացավ»: >>>


 

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ Ս. ՀԱԿՈԲԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 28-ին, Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի երեխաներին մերօրյա դաժան իրականությունից կտրելու համար, կազմակերպվել էր Նոր տարվան եւ Սուրբ Ծննդյանը նվիրված տոնական միջոցառում: >>>


1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk