Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Արցախյան հակամարտության
հանգուցալուծման առնչությամբ, վերջին
ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող,
զարգացումները, կայացված
որոշումները փոթորկել են ամենքիս
հոգին: Մեր հայացքի առջեւ են, անցնող
ավելի քան երեք տասնամյակներին
հանուն Արցախի անկախության
պայքարած ու տքնած, իրենց կյանքն
ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը: >>>

 




ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, նոյեմբերի 16-ին անդրադարձ կատարելով Հայաստանում եւ Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ: >>>

 


 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի արտահերթ ժողով: >>>




ՀԱՅԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱՍՏՎԱԾԱՎԱԽ, ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորը ցավ, դառը հիասթափություն ապրեցինք՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ խայտառակ զինադադարի լուրն ստանալով: Այսքան ժամանակ մեզ խաբում էին, թե հաղթելու ենք. սա՞ էր այդ հաղթանակը: >>>

 



«ՈՐ ՊՍԱԿԴ ԷՔ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ
ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ»
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ

Հիրավի Ս. Թադոես եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը մեր ազգային Եկեղեցու մեծագույն տոներից է, որովհետեւ այդ երկու Սուրբ Առաքյալները, աստվածային նախախնամությամբ, դարեր առաջ՝ քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան աշխարհ՝ Ավետարանը քարոզելու եւ իրենց արյամբ Ավետարանին կյանք եւ արդյունք պարգեւելու…: >>>

 



«ԸՆԴ ԼՈՒՍԱՓԱՅԼ ԶՒԱՐԹՆՈՑՆ ԶՅԱՐՈՒՑԵԱԼՆ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ…» ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հայաստանյայց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ Ս. Միքայելին, Ս. Գաբրիելին եւ մյուս հրեշտակապետերին ու հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացից հետո, նոյեմբերի 5-11-ն ընկած շաբաթ օրը: Սուրը ձեռքին ու կռվի պատրաստ… >>>

 



Ի ՏԵՐ ՆՆՋԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԸ

Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան, կորոնավիրուսի պատճառով, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: >>>

 


 

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

«Տերը տվեց, Տերը տարավ: Օրհնյալ լինի Տիրոջ անունը»:

Այս պահին Սուրբ Գրոց այս խոսքերը եկան իմ մտքում, սիրելի՛ սգակիր եղբայրներ եւ քույրեր, երբ այս խորախորհուրդ հոգեհանգստյան արարողության ժամանակ, անձամբ իմ մտքի պաստառի վրա գնացին երկա՜ր ու ձիգ թվացող, բայց մի վայրկյանի պես անցած 42 տարիները, որոնք լեցուն եղան մի անձնավորության ներկայությամբ, ում անունն էր Սեպուհ արքեպիսկոպոս, Առաջնորդ Գուգարաց թեմի: >>>

 


 

ԿԱՏԱՐՎԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի Առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը: >>>

 


 

«ԵՐԳՈՒ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ՈՆՑ ՈՐ ՀԱՅՐ ԵՎ ՄԱՅՐ ԼԻՆԵՆ, ՈՐ ԴԵՌ ԶԱՎԱԿ ՉՈՒՆԵՆ. ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿ Է ՊԵՏՔ, ՈՐ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՄԲՈՂՋԱՆԱ...»

Արդեն երկրորդ օրն է մահազդ... մահազդ... մահազդ... Ազդարարվում է մի ՄԱՐԴՈՒ մահվան մասին, ով իր կատարած գործերով արդեն իսկ անմահացել է... Չդիմացաք Հայրենիքի մի մասի կորստի ցավին, Սրբազան Հայր... >>>

 


 

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՆԵՐԵԼ

Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին, գետին է մոտենում նաեւ մի արհեստավոր` հսկա պարկ ուսին դրած: >>>

 


 

«ԵՐԱՆԵԼԻ ԵՒ ՀՐԱՇԱԼԻ, ԴՈՒ ՀՐԵՇՏԱԿԱՑ ԶԱՐՄԱՆԱԼԻ…»

Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն սկսվում է Սուրբ Կույս Մարիամի ծննդյամբ: Փրկագործության խորհրդի երկրորդ հանգրվանն ընծայումն է, իսկ Ավետումը երկնային հաստատուն կնիքն է, որով Աստծո պատգամաբեր հրեշտակը Ս. Կույսին ավետում է աշխարհի Փրկչի ծննդյան մասին: >>>

 


 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Հրեշտակապետաց եւ Ձեր անվանակոչության տոնի ուրախ առիթով՝ մաղթելով քաջառողջություն եւ արեւշատություն: >>>

 


 

Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւոր դասը, «Ս. Յոթվերք»-ի եւ առաջնորդարանի աշխատակազմերն ու հավատացյալները ցավակցում են Շիրակի թեմի նախկին փոխառաջնորդ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանի հարազատներին՝ Սրբազան Հոր անժամանակ մահվան առիթով:

Հիրավի ցավ է ամենքիս համար: Ի խորոց սրտի աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնից երանավետ օթեւաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հոգին Իր սպասավորի, արժանի դարձնի հավերժական երանությանն ու խնդությանը: Թող Երկնավոր Տերը Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի Չուլջյան ընտանիքի սգակիր անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին:

Աղոթք եւ օրհնություն Սեպուհ Սրբազանի բարի եւ լույս հիշատակին:

 


 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի, առաջնորդարանի, Սուրբ Հակոբ եկեղեցու աշխատակազմերը, Սուրբ Յոթվերք եկեղեցու հավատացյալները ցավակցում են Ալվարդ Կաղզվանցյանին ամուսնու՝ Բարսեղյան Աղասու մահվան առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

 


 

1 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk