Յուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  
   
 
       

«ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿ ՀԱՅ ՈՐԵՎԻՑԵ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ
ԱՇԽԱՐՀԻ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԵՆԸ ՉԷ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԿՈՉԸ

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, սիրելի՛
հայորդիներ, մենք արդեն որակել ենք
այս պատերազմն իբրեւ հայրենական
պատերազմ: Հետեւաբար՝ այս
հայրենական պատերազմին ամեն
մեկս մեր անելիքն ունենք՝ զենքով,
խոսքով, գործով. ամեն մեկս մեր
տեղում, մեր դիրքի վրա: Ուստի եւ այսօր
յուրաքանչյուրս զինվոր ենք, որովհետեւ
այս թշնամին խտրականություն չի դնում
մեզանից որեւէ մեկի նկատմամբ:
>>>


 




«ԵՂԻՑԻ ՁԵՌՆ ՔՈ Ի ԿԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԻՍ,
ԶԻ ԶՊԱՏՈՒԻՐԱՆՍ ՔՈ ԸՆՏՐԵՑԻ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ՀՈՂՄԻԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցի կառուցել նշանակում է Աստված ընդունել, ներկայություն դարձնել Աստծուն մեր կյանքում, հոգիներում, կենցաղում: >>>


 

ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔ
ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց զորակցության աղոթք՝ հանուն Արցախի եւ հայրենյաց պաշտպանների: >>>




«ՏՂԵ՛ՐՔ, ՁԵՐ ՈՏՔԵՐԻ ՏԱԿԻ ՀՈՂՆ ԵՄ
ՀԱՄԲՈՒՐՈՒՄ, ԱՄՈՒՐ ՄՆԱՑԵ՛Ք»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԵՏ

Երկիր մոլորակը նախ ականատես եղավ, թե ինչպես Միջին Արեւելքում պայթեցվեց Տեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ափսոսանքով դիտեց, թե ինչպես Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, իսկ այժմ արդեն ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: >>>



«ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ ԵԼ ԲԱՐԲԱՌ ՆՈՑԱ, ԵՒ ՄԻՇՏ
Ի ԾԱԳՍ ԱՇԽԱՐՀԻ ԵՆ ԽՕՍՔ ՆՈՑԱ»
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ

Ավետարան բառը հունարեն Էվանգելիոնի թարգմանությունն է, որ նշանակում է բարի լուր: Խաչելության ու Հարության միջոցով Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի եւ մեղքի դեմ, ինչպես նաեւ Աստծու թագավորության հաստատումը Հիսուս Քրիստոսի միջոցով այն բարի լուրն էր, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: >>>



«ԵԹԷ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹԻՒՆ ՈՒՆԷՔ,
ԱՄԷՆ ԲԱՆ ԱՐԷՔ, ՈՐ ԵՐԲԵՔ,
ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԷՔ ԱՅՆ»
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Այդտեղ` ապագայում, յուսամ արդէն անկախ պետութիւն ունէք եւ իրագործել էք մեր դարաւոր երազանքը:

Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մէկի իրագործուած երազանքի մէջ: Միլիոնների երազանքի մէջ: Յուսամ` գիտակցում էք ձեզ բաժին հասած բախտի զօրութիւնը: >>>



«ՀՐԱՇԱԿԵՐՏ ԵՒ ԶՕՐԵՂ ՓԱՅՏ ԽԱՉԻ ՔՈ ՔՐԻՍՏՈՍ»
ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

Սուրբ Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններ են պատմական դեպքերի, այլեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ: Քրիստոնյայի համար Խաչը՝ լվացված Քրիստոսի անարատ Արյունով, նույնացել է Տիրոջ հետ եւ ճանապարհ է փրկության: >>>


ԲԱՐԻ ԵՆ ԱՂՈԹՔՆԵՐԸ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՀԻՍՆԱԿԱՑ ՊԱՀՔ

Երբ Աստված մարդուն ստեղծեց, դեռեւս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ 16-17): >>>


«ՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԽՈՆԱՐՀՎԻ, ԵՎ ՈՎ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ` ԿԲԱՐՁՐԱՑՎԻ»
ԶԻՆՎՈՐԻ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններ են պատմական դեպքերի, այլեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ: Քրիստոնյայի համար Խաչը՝ լվացված Քրիստոսի անարատ Արյունով, նույնացել է Տիրոջ հետ եւ ճանապարհ է փրկության: >>>


ԱԶԳԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ, ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ԼԵԶՈՒՆ Է
ՏՈՆ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ

Թերթելով հայոց պատմության էջերը՝ հասկանում ենք, թե ինչ փորձությունների եւ դժվարությունների միջով է անցել հայ ժողովուրդը, սակայն, շնորհիվ Տիրոջ բարերար Աջի, եղել են անձինք, ովքեր կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի շահ մեր ազգի: >>>


«ԶԽԱՉՍ ԶԱՅՍ Ի ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԱՅՆ
ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑՍ Ի ՔԵԶ, ՏՈՒՐ ՏԷՐ ՅԱՂԹԱՆԱԿ
ՓՐԿԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՔՈՒՄ»
ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից հայոց հաղթական բանակի փառապանծ զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ՝ «Սրանով կհաղթես» մակագրությամբ: >>>


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւոր դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմերը ցավակցում են բարեշնորհ Արարատ սրկ. Սարգսյանին՝ սիրելի մոր մահվան առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը սարկավագի ընտանիքին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


4 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk