Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  
   
 
       

«ՄԱՐԴԻԿ ԱՅՍՕՐ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆ ԵՎ
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՆՐԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

Հանրապետության նախագահ Արմեն
Սարգսյանը հուլիսի 24-ին
աշխատանքային կարճատեւ այցով
եղավ Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի
13-ին տեղացած հորդառատ անձրեւի
ու կարկտի հետեւանքներին եւ
քննարկելու առաջացած խնդիրներն ու
դրանք լուծելու հնարավորությունները:
Նախագահին դիմավորեցին Շիրակի
մարզպետ Տիգրան Պետրոսյանը,
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել
Բալասանյանը, ով նախագահին
ներկայացրել էր անձրեւի ու կարկտի
հետեւանքով ծագած խնդիրները, մինչ
այս կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: >>>




«ԵՍԱՅԻՍ ԶՔԵԶ ԹԵԹԵՒ ԱՄՊ ԵՏԵՍ, ԵՒ ՀԱՅՐ
ՅԱՄՊՈՅՆ ԶՔՈ ԶՈՐԴԻՆ ԻՒՐ ԴԱՒԱՆԵԱՑ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Այլակերպության տոնին, հարազատ ու հարազարդ հուշերով խնկավառ օրվա պատշաճությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր Փրկչի այն երկնատեսիլ, երկնափառ կերպարանափոխման հիշատակը, որ հայտնի է նաեւ Պայծառակերպություն անվամբ: >>>


ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՎԱՔԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք: >>>



ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ
ԱՍՏԾՈ ՊԱՏՎԵՐՆ Է

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի նշվեց հուլիսի 19-ին:
Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները: >>>



ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խորին ակնածանք ունի առ Աստվածամայրը, որն էլ առիթ է հանդիսացել ոգեկոչելու Սուրբ Կույսի հետեւյալ տոները՝ Հղություն, Ծնունդ, Ընծայումն ի տաճար, Ավետում, Վերափոխում, Գյուտ գոտվո, Գյուտ տփո: >>>



«ՏԷՐ, ԲԱՐՒՕՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ 2005 Թ. ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ, ԳԱՆՁԱՍԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր Պայծառակերպության տոնն է մեր Տիրոջ՝ Վարդավառ, երբ հիշատակում ենք, թե ինչպես Հիսուս, Իր հետ վերցնելով երեք աշակերտներին, բարձրացավ Թաբոր լեռը եւ այնտեղ պայծառակերպվեց: Նրա հագուստները դարձան սպիտակ ինչպես լույս, իսկ դեմքը պայծառացավ: >>>

 



«ՄԵՍՐՈՊ, ՀԱՅ ԴԱՐԵՐՈՒՆ ԴԻՄԱՑ ԿԵՑՈՂ,
ԴՈՒՆ ԱԴԱՄԱՆԴՅԱ ԱՊԱՌԱԺ...»

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով թեեւ քրիստոնեությունը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան, սակայն լիովին չամբողջացավ լուսավորության գործը: Քրիստոնեության սերմերը դեռեւս չէին հասցրել ողջ երկրով մեկ խոր արմատներ գցել: >>>



ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Առաքելի առջեւ ծառացած դժվարին խնդիր էր նաեւ իր անվերջ շարունակելի ստեղծագործության ժանրային բնութագիրը տալը: >>>



ՔՐԻՍՏՈՍԻ ՍՐԲԱԶԱՆ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ

Հուլիսի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Քրիստոսի տասներկու Առաքյալների, ինչպես նաեւ Պողոս Առաքյալի հիշատակը:
Տիրոջ տասներկու Առաքյալները հանդիսացան Նոր Ուխտի քարոզիչներն ու ավետարանիչները: >>>



ԻՆՉՈՒ ԵՆՔ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՎԱՐԴԱՎԱՌ ԿՈՉՈՒՄ

Տոնը Վարդավառ ենք կոչում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այդպես էլ Տերը, նախքան Իր պայծառակերպվելը, պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Ինչպես վարդն է բացվելով բոլորին հայտնապես երեւում, այդպես էլ մեր Տերը պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը: >>>



ՀՆԱՐԱՄԻՏ ԴԱՏԱՎՈՐԸ

Ժամանակին մի վաճառական թոփերով մետաքս էր հանձնում մի ուղտապանի, որպեսզի իր ապրած քաղաքը տանի՝ պատվիրելով, որ տեղ հասնելուն պես իրեն սպասի: Բայց մի անգամ վաճառականը հիվանդանում է եւ ստիպված է լինում մնալ մի հյուրանոցում, հանգստանալ ու բուժվել: Ուղտապանը, տեղ հասնելով, սովորականի նման սպասում է վաճառականին, սակայն տեսնելով, որ վերջինս ուշանում է եւ չի երեւում, չարությունից դրդված, ծախում է մետաքսը եւ, դրամը յուրացնելով, հրաժարվում ուղտապանությունից: >>>



ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայոց պետականության կորստից եւ անվերջանալի պարտություններից հետո ժողովրդի դիմակայությունը, նաեւ գոյությունը միայն մշակույթի առկայությամբ ու մշակութային հաղթանակներով են պայմանավորված: Մշակույթ ասվածի մեջ, լայն ընդգրկումով, իրենց անփոխարինելի տեղն ունեն մայրենի լեզուն եւ պետական կրոնը: >>>


ՅՈՒՂԱԲԵՐ ԿԱՆԱՅՔ

Օգոստոսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոգեկոչի Յուղաբեր կանանց եւ Ս. Աստվածածնի բարեպաշտ ծնողների՝ Ս. Հովակիմի ու Աննայի հիշատակը:

Յուղաբեր կանանց մասին տեղեկանում ենք Մարկոսի Ավետարանից. «Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայրը եւ Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան եւ օծեն նրա մարմինը: Եվ կիրակի օրը առավոտյան արեւածագին եկան գերեզման: >>>



5 հուլիսի - Տօն գյուտի տփո Սրբուհվո Աստվածածնի: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk