Մի՛ երկնչեք,
մի՛ վհատվեք, մնացե՛ք հավատարիմ
մեր սուրբ հավատքին,
մ եր Առաքելական Մայր Եկեղեցուն:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 5 (245), մայիս 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ,
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու
բերկրությամբ Հայրապետական
Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք
բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին`
Հաղթանակի եւ խաղաղության,
Շուշիի ազատագրության եւ
Պաշտպանության բանակի օրվա առիթով:
Այսօր, երբ նշում ենք պանծալի
Հաղթանակի 75-ամյա հոբելյանը,
առանձնակի ջերմությամբ շնորհավորում եւ
Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ
աշխարհամարտի եւ Հայրենական մեծ
պատերազմի վետերաններին:
Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում ենք
Արցախի ազատամարտին մասնակցած
մեր ժողովրդի զավակներին եւ,
այսօր մեր հայրենիքի սահմանները
անառիկ պահպանող, մեր բանակի
քաջարի սպաներին ու զինվորներին:
Հայրենիքի պաշտպանության, ազատության,
խաղաղության նվիրական խորհուրդն ունի
մեզ համար մայիսի 9-ը:
>>>





«ՀԱՄԲԱՐՁԱՒ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՒ
ՏԷՐ ՄԵՐ ՁԱՅՆԻՒ ՓՈՂՈՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը, որ Քրիստոնեական ավանդական բոլոր Եկեղեցիները դիտարկում են որպես լրումն տերունական տոների եւ տնօրինական խորհուրդների՝ սկսած Սուրբ Ծննդից մինչեւ Սուրբ Հարություն: >>>


ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք :>>>



«ՀԵՂ ԵՒ Ի ՄԵԶ ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Նոր Կտակարանյան հրաշալի դեպքերի ու երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով՝ դեպքը պատահել է 30 թ. մայիսի 28-ին: >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

Ուստի բավ է, որ մենք մեզ հասկանանք եւ մեր ներկան ու ապագան կառուցենք աստվածասիրության, հայրենասիրության եւ ազգասիրության ամուր խարիսխի վրա, որ մեր ինքնության պահպանման երաշխիքներն են: Իբրեւ «կյանքում երբեք հուսահատություն չտեսած» ժողովուրդ՝ պետք է հավատարիմ մնանք մեր պատմությանն ու ժառանգությանը: >>>



ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը 1988 թվականի մայիսի 22-ին, երջանկահիշատակ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռամբ, ձեռնադրվեց կուսակրոն քահանա: Գեւորգ սարկավագը վերանվանվեց Տ. Միքայել քահանա Աջապահյան: >>>

 



ԿՈՆՖԼԻԼԿՏԸ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Մայիսի 17-ից 19-ը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Շիրակի մարզի երիտասարդների հետ անցկացվեց, հակամարտությունների փոխակերպմանը նվիրված, ոչ ֆորմալ կրթական դասընթացի երկրորդ հեռավար հանդիպումը: >>>



ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

Համավարակի ու ստեղծված արտակարգ իրավիճակում առաջնահերթությունը, ինչպես միշտ, տրվում է մեր երեխաներին: Նրանց առողջությունը պահպանելու համար պարտականություններ ունեն թե՛ ծնողները, թե՛ մենք բոլորս: >>>

 



ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ուխտագնացություններն ու միասնական աղոթքն անփոխարինելի են քրիստոնյայի կյանքում: Կարեւոր է, որ բոլորս, դուրս գալով մեր նեղ անձնական խնդիրներից, աղոթենք եւ ուխտի գնանք այս օրհասական վարակի օրերին ոչ միայն մեր հոգու փրկության, այլ նաեւ ուրիշների համար: >>>



ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 18-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն ստացավ, կարիքավորներին տրամադրվելիք, հերթական օգնությունը: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ ԼԻ

Ուխտագնացություններն ու միասնական աղոթքն անփոխարինելի են քրիստոնյայի կյանքում: Կարեւոր է, որ բոլորս, դուրս գալով մեր նեղ անձնական խնդիրներից, աղոթենք եւ ուխտի գնանք այս օրհասական վարակի օրերին ոչ միայն մեր հոգու փրկության, այլ նաեւ ուրիշների համար: >>>



«ԶԱՐՀՈՒՐԵՑԱՆ ԶՕՐՔ ԵՐԿՆԱՅԻՆ,
ՅՈՐԺԱՄ ՏԵՍԻՆ ԶՏԷՐԴ Ի ԽԱՉԻՆ…»
ԵՐԵՎՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ

Տոնը հիշատակությունն է Երուսաղեմի եկնքում խաչանման լույսի երեւման: Խորհրդանշաններ կան, որոնք դարերի ընթացքում եւս ներառում են ընդարձակ ու համապարփակ գաղափարներ: Այդպիսին է Ս. Խաչը: >>>



ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Դեւերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դեւին արժանացնեն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դեւը վեր է կենում եւ ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի եւ որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: >>>



ԱՂՈԹՔՈՎ ՀՈԳՈՒ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ

Աղոթքը սեր է առ Երկնավոր Հայրը, Նրա հետ հաղորդակցվելու միջոց: Այն զորացնում է մարդու սիրտը եւ ինքնին կապ է արարածի ու Արարչի միջեւ: Եթե լինենք ջերմեռանդ աղոթողներ, ապա մեր հոգին կլցվի սիրո ցողով: Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ինչ, որ աղոթքով խնդրենք եւ հավատանք, թե կստանանք, կտրվի մեզ» (Մարկ ԺԱ 24): >>>


ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՄԱՍԻՆ

Սուրբ Հոգին աստվածային Երրորդության (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի) երրորդ անձն է: Նա նաեւ Աստված է` գերբնական, երկնային հոգեւոր զորություն, հավասար է Հորը եւ Որդուն: Նա անսահման իմաստություն (Ա Կորնթ. Բ 11), կամք (Ա Կորնթ. ԺԲ 11) եւ զգացմունքներ (Հռոմ. ԺԵ 30) ունի: >>>



3 մայիսի - Կարմիր կիրակի: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk