Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, որովհետեւ Քրիստոս հաղթել է մահը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 4 (244), ապրիլ 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն ու
բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց
եւ օրիորդաց՝ Սուրբ Աստվածածնի
Ավետման տոնի եւ մայրության ու
գեղեցկության օրվա առիթով:
Ավետման տոնն աշխարհի Փրկչի
Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ
Մարիամին, ով, հավատավոր հոգով ու
առաքինազարդ վարքով, մարդկության
համար մշտավառ օրինակ է՝ առ
Աստված խորին հնազանդության եւ
մեծագույն սիրո:  >>>





Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի եւ փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»: >>>


«ՎԱՍՆ ՈՐՈՅ ԵՒ ՄԱՆԿՈՒՆՔ ԵԲՐԱՅԵՑՒՈՑ ՈՍՏՈՎՔ ՕՐՀՆԷԻՆ
ԶԱՆՄԱՀ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՔՈ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Մեծ Պահքի յոթերորդ կամ վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ կամ Ծառզարդար, որ հիշատակումն է Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի եւ սկիզբը Տիրոջ երկրավոր կյանքի վերջին շաբաթվա: Այն պսակվում է չարչարանքներով, խաչելությամբ ու հրաշափառ Սուրբ Հարությամբ: Օրվա Ավետարանական ընթերցվածը բովանդակում է, Քրիստոսի կյանքի հետ առնչվող, մի շարք դեպքեր՝ Ղազարոսի հարությունը, Իր հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: :>>>



«ԱՅՍՕՐ ՅԱՐԵԱՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՐ
Ի ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԱՐՈԶԵՑԱՐ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ապրիլի տասներկուսին նշվեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Ցնծություն էր ապրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քանզի Տիրոջ Հարությամբ մահվան դեմ տարած հաղթանակը եղավ մարդկության պատմության մեծագույն նվաճումը: >>>



ԽՈՒՆԿ, ԱՂՈԹՔ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԼՈՒՅՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Քսաներորդ լուսավորյալ դարը բազմաթիվ փորձություններ տեսած հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, քանզի իրականացվեց մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը: >>>




ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ
ԱՆԻԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մեծ եղեռնից 105 տարի անց, ի նշան հիշատակի ու պահանջատիրության, հայ-թուրքական սահմանին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց, Շիրակի մարզի հեռավոր Նորշեն բնակավայրի մոտ, Բագրավան համայնքում գտնվող Խարկով գյուղում, քսանմեկ մետր բարձրության վրա վեր խոյացավ տասը մետր երկարություն եւ հինգ մետր լայնություն ունեցող հայոց եռագույնը, բացվեց նաեւ խաչքար-հուշակոթող: >>>



«ՅԱՐԵԱՒ ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՑՐՈՒԵՑԱՆ ԱՄԵՆԱՅՆ ԹՇՆԱՄԻՔ ՆՈՐԱ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ, որի ընթացքում Տերն առաքյալների հետ սեղան նստեց, ապա մատնվեց, ձերբակալվեց, դատվեց, անարգվեց եւ չարչարանքներով խաչ հանվեց: Շաբաթը կոչվում է նաեւ Չարչարանաց, ինչը պարագրում է Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության պատմության ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունները: >>>



ԱՐՁԱԳԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՃԳՆԱԺԱՄԻՆ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի եւ «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնի միջեւ համագործակցությունը տեւական է, ամուր ու վստահելի: Այն սկսվել է դեռեւս 2007 թվականից եւ արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ երեք հազար շահառու կենտրոնում ձեռք է բերում անհրաժեշտ հմտություններ: >>>



ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ

Հինանց շրջանի յոթերորդ կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ, եւ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը: Ինչպես առաջին Ծաղկազարդը Մեծ պահքի յոթերորդ կիրակի օրն է, այնպես էլ երկրորդը` Հինանց յոթերորդ կիրակի օրը: .>>>



ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է օգնել, ինչպես նաեւ աջակցել կարիքավորներին: >>>



ԱՌԱԿ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Ասում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է ցամաքած մի լճակի, ուր եւ հանդիպում է մի գեղջուկի: Վերջինս խարույկի վրա դատարկ կաթսա էր դրել, իսկ եղեգով ցամաքած լճակն էր չափում: >>>



ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնը շարունակում է աշխատել հասարակության տարբեր խմբերի կարիքավոր ընտանիքների հետ: >>>



5 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk