Մարդու ամենահիմնական առաքելությունն Աստծո պատկերն ու նմանությունը պահպանելն է, չխաթարելն ու չկործանելը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 3 (243), մարտ 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի`
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն ու
ջերմ շնորհավորանքներն ենք բերում
տիկնանց եւ օրիորդներին՝ մարտի 8-ի
տոնական առիթով:
Մեր ժողովրդի պատմությունը հարուստ
է քրիստոնեական արժեքներով
պայծառացյալ, քաջարի, անձնուրաց եւ
առաքինի վարքի տեր կանանց
օրինակներով, որոնց համար ներշնչման
աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի
լուսավոր կերպարը: >>>





ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մարտի 3-ից 6-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: >>>


«Ի ՎԵՐԱՅ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԱՋԻ
ՀԱՍՏԱՏԵԱԼ ԿԱՅ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՆ ՀԱՅՈՑ»
ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը՝ նրա մուտքը վիրապ, տոնվում է Մեծ Պահքի հինգերորդ շաբաթ օրը: Երկրորդը՝ ելքը վիրապից, տոնվում է Հոգեգալստյան առաջին շաբաթ օրը: Երրորդը՝ նշխարների գյուտը, տոնվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը :>>>



ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվեց համազգային աղոթքի օր՝ համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար: >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում
Եթե վերլուծենք պատմությունը, կտեսնենք, որ բոլոր ազգայնամոլներն էլ սեփական անձի կարեւորությունը գերագնահատելու հիվանդագին վիճակի մեջ են եղել: Հաճախ էլ այդ նույն ազգին լիարժեք չպատկանելու պատճառով թերարժեքության բարդույթի տառապագին վիճակն է նրանց հասցրել այդ հոգեվիճակին: >>>




ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴՍԵՂԻ ՍՐԲՈՑ
ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ

Մեծ պահքի այս դժվարին օրերին, երբ Հայոց Եկեղեցու հավատավոր զավակները, հանգամանքների բերումով, փակված են տանը, իսկ եկեղեցիներում արարողակարգերը կատարվում են առանց հավատացյալների ներկայության, առավել եւս կարեւորվում է հոգեւոր հայրերի աղոթքն առ Աստված՝ հանուն իրենց հավատավոր հոտի շուտափույթ առողջացման, դժվարությունների ու խոչընդոտների հաղթահարման, նաեւ դժնդակ վարակից հեռու մնալու եւ այն հաղթահարելու անսակարկ ցանկության: >>>



ԱՇՈՑՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՇԻՐԱԿԻ ՁՄԵՌ - 2020»
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտից Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում մեծ աշխուժություն էր: Դահուկով, սահնակով զինված, տաք հագ ու կապով շատերն էին շտապում Աշոցքի դահուկավազքի կենտրոն, ուր կայացավ «Շիրակի ձմեռ - 2020» փառատոնը, որն իրականացրեց Շիրակի մարզպետարանը՝ ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ: Գլխավոր նպատակն էր նպաստել Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանը: >>>




ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներով մարտի 7-ին ուխտագնացության մեկնեցինք Տավուշի թեմ: Առաջին կանգառը Մորու ձորի մոտ էր: Տեղացիների ուղեկցությամբ իջանք ձոր, ուր մեզ սպասում էր գողտրիկ մի աղոթատուն՝ Ս. Աստվածածինը, որ քառախորան, կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում, մոխրագույն բազալտի տաշած քարերով ու կրաշաղախով: >>>



«ԱՆԻՐԱՎ ՄԱՄՈՆԱՅԻՑ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԱՐԵՔ»
ՄԵԾ ՊԱՀՔԻ ՉՈՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեծ Պահքի չորրորդ՝ Անիրավ տնտեսի կիրակիի մեծաթիվ խորհուրդներից մեկն է բացահայտում երանելի Հերոնիմոսի այս խոսքը: .>>>



ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ ԿԱՄ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում
Այսօրինակ բազում կարճառոտած մեջբերումներ էր անում Առաքելը եւ, արտասանելը կտրուկ դադարեցնելով, եզրահանգում. «Նարեկացին նաեւ գալիք ժամանակների մեծագույն բանաստեղծն է»: >>>



ՄՈԼՈՐՎԱԾ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ

Հինգ իմաստուններ մոլորվեցին անտառում: Առաջինն ասաց. «Ես պիտի գնամ ձախ. այսպես է ասում իմ ներքին զգացողությունը»: Երկրորդն ասաց. «Ես պիտի գնամ աջ, քանի որ իզուր չեն կարծում, որ «հաջողել» բառը ծագում է «աջ» բառից»: Երրորդն ասաց. «Ես կգնամ հետ՝ մենք այնտեղից եկանք, այնպես որ ես հետ գնալով անպայման դուրս կգամ անտառից»: >>>



ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ

Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնում ընձեռված են կամավորներ կրթելու եւ վերջիններիս անձնական որակները լավագույնս դրսեւորելու հնարավորությունները: >>>



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»): Ժողովածուն նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-ամյակին: >>>



1 մարտի - Արտաքսման կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Արմեն սրկ. Իսահակյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk