Մարդկային
կյանքի հավիտենությունը ֆիզիկական
կյանքի գոյությամբ չի չափվում:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 2 (242), փետրվար 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջանը,
որ աղոթքի, խոկման ու ներհայեցողության
առանձնակի ժամանակամիջոց է:
Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում
ու զորանում է սուրբգրային ընթերցումներով,
հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են
Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները
: Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը
յուրահատուկ հոգեւոր ճամփորդություն է,
որպեսզի, մեր կենցաղավարությանն
անդրադարձով, մարդկային մեր էության
քննությամբ, հոգեպես նորոգված ու
բարեպաշտ ընթացքով, արժանի դառնանք
տերունապարգեւ փրկության բաղձալի
պարգեւին: Առաքյալը պատվիրում է ընթանալ
Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար
Տիրոջն արժանի եւ ամեն ինչում Նրան հաճելի
ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր
լինելու» (Կող. Ա 9-10):
>>>



 



«ԿԱՏԱՐԵԼՈՎ ՆԱ ԶՕՐԷՆՍ
ՔԱՌԱՍՆՕՐԵԱՅ ԳԱԼՍՏԵԱՄԲՆ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«ԾՆԱՒ ՆՈՐ ԱՐՔԱՅ Ի ԲԵԹՂԵՀԷՄ ՔԱՂԱՔԻ»

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբում է Տյառնընդառաջը՝ քառասնօրյա Հիսուսի տաճարընծայման հիշատակը: >>>


ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Տոները սերունդներին գաղափարախոսական վերլուծություններով ու հիմնավորումներով ճիշտ մատուցել նշանակում է ունենալ վաղվա հայեցի Հայաստանի երաշխիք, իմաստուն, ազգասեր, բարեպաշտ ու հուսալի սերունդ, ինչպես նաեւ կերտել, համամարդկային բարձր արժեքներ կրող, քրիստոնեական ու բարոյական նկարագրի տեր քաղաքացի: >>>



ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական: >>>



ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին, մեծ շուքով նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: >>>




«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ Ի ՄԵՌԱՆԵԼ, ՔԱՆ ԱՆՑԱՆԵԼ
ԸՍՏ ՕՐԷՆՍ ՀԱՅՐԵՆԻՍ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց ազգային գիտակցության հիմքը հայրենիքի գաղափարն է, որ հետեւողական հաջորդականությամբ արծածվել է մեր պատմության բոլոր փուլերում: Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է հայ ժողովրդի պատմական ճակատագրով: >>>



«ՄԻ ԵՐԿՆՉԵՔ ՅԱՆՑՄԱՆԷ, ՈՐ ՍՊԱՆԱՆԵՆ,
ԶՄԱՐՄԻՆ ԵՒ ԶՀՈԳԻ ՈՉ ԿԱՐԵՆ ՍՊԱՆԱՆԵԼ»
ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Պատճառը մեկն է՝ խորհրդանշում է սերը, քանզի «սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում…» (Ա Կորնթ. ԺԳ 4), այն համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն ու վեհն է: >>>




«ՀԵՔԻԱԹ»-Ի ԱՌՕՐՅԱՅԻՑ

«Հեքիաթ» նախակրթարանի առօրյան միշտ գունեղ է՝ լցված երեխաների ժպիտով եւ անկեղծ հարց ու պատասխաններով: >>>



ԽՆԴՐԱՆՔ ԱՌ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍԸ

Փետրվարի 13-ին՝ սիրո բարեխոսի տոնի նախատոնակին ներկա էին նաեւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Դեռահասների ցերեկային խնամք եւ հոգածություն» ծրագրի դեռահասները: Նրանք նախ երեկոյան ժամերգությանը համատեղ աղոթեցին մյուս երիտասարդների հետ, ապա նաեւ աղաբլիթներ վերցրին՝ հետեւելով գեղեցիկ սովորույթին: .>>>



«ԹԵ ԱՍԵՄ՝ ԲՈՑ ԿԼԻՆԻ, ԹԵ ՉԱՍԵՄ՝
ԽՈՑ ԿԼԻՆԻ»

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տարվա ընթացքում անցկացվեցին, հակամարտությունների փոխակերպմանը նվիրված, ոչ ֆորմալ կրթական դասընթացներ: >>>



«ՁԵԶ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՄԵԶ՝ ԲԱՐԻ ԶԱՏԻԿ»

Հայաստանյայց Եկեղեցու տոնացույցում տարվա ընթացքում տասն անգամ հիշատակվող «Բարեկենդան» եւ մեկ անգամ էլ «Բուն Բարեկենդան» բառերը կոնկրետ տոնի անվանումներ չեն, այլ պահոց շրջաններն ազդարարող, ինչպես նաեւ այդ ընթացքը հավասարակշոռ ուրախության օրեր :>>>



ՄԵՐ ՆԱԻՐԱՆ

Երբ հաղթանակդ կիսում ես հարազատ դարձած մարդկանց հետ, այն կրկնապատկվում է, ամեն մի անկեղծ ժպիտ ու ոգեւորող խոսք հազարապատկում է սրտի ուրախությունը: >>>



ՓՈՔՐԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՀԻՍՈՒՍԻՑ

Հինգ տարեկան մի փոքրիկ դեղատուն է մտնում, աշխատողին ցույց տալիս իր մոտ եղած դրամներն ու հարցնում. «Կարո՞ղ եմ այս դրամներով հրաշք գնել»: >>>



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Երբ ընձեռված են բոլոր հնարավորությունները, հարկավոր է փորձել ու սովորել ամեն ինչ: Անհրաժեշտ է միայն մեծ ցանկություն ու կամք՝ սովորելու եւ լավ մասնագետ լինելու համար: >>>



2 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk