Սուրբ Ծննդյան խորհուրդն իրոք այլեւս մեզ համար
թող դառնա կյանքի իրական եւ ճշմարտացի ապրում, իմաստ, այլ ոչ թե պարզապես տուրք՝ ավանդության եւ սովորության:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 1 (241), հունվար 2020 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր
սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի
Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:
Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա
ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք
է բերում: Այսօր մեր սրտերում ու
հոգիներում այդ ուրախությունն է
թեւածում, որով համախմբվել ենք՝
օրհնաբանելու Մանուկ Հիսուսի
Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի
պարգեւած կենարար շնորհներով:
>>>



 



«ԱՅՍՕՐ Է, ԶՕՐ ԱՐԱՐ ՏԷՐ, ԵԿԱՅՔ
ՑՆԾԱՍՑՈՒՔ ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«ԾՆԱՒ ՆՈՐ ԱՐՔԱՅ Ի ԲԵԹՂԵՀԷՄ ՔԱՂԱՔԻ»

Սուրբ Ծննդյան ավետարանական պատումը մարդկության կյանքում Աստծո ներկայության մեծ խորհուրդն է պատկերում: Բեթղեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու, հասարակ հովիվները եւ իմաստուն մոգերը աստվածպաշտության համար մեկտեղված հավատացյալներն են, իսկ մատուցված ընծաները՝ առ Աստված հավատքով ապրված բարի ու երկնահաճո կյանքն ու գործերը: >>>


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԵՎ ԹԵՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մարզային եւ քաղաքային իշխանությունների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: >>>



ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ
ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգեւոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին եւ հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: >>>



«ԱՊԱՇԽԱՐԵՑԵՔ, ԶԻ ՄՈՏԵՑԵԼ Է
ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ավետարանական այս սեղմ տողից տեղեկանում ենք, որ Հովհաննեսը՝ Աստծո ծառան, եկել էր վկայելու Լույսի մասին: Նրա ծնողները՝ Զաքարիան ու Եղիսաբեթը, արդար էին եւ անխոտոր ընթանում էին Տիրոջ պատվիրանների ու օրենքների մատնանշած ճանապարհով: Հովհաննեսը հրապարակ էր իջել Հիսուսից կանուխ, քարոզում էր եւ ասում. «Իմ ետեւից կգա ինձնից ավելի հզորը, որի առջեւ արժանի չեմ խոնարհվելու, Նրա կոշիկների կապերն արձակելու» (Մարկ. Ա 7): >>>




ՆՌՆՕՐՀՆԵՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ արդեն վեցերոդ տարին է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը, գոհաբանական մաղթանքից հետո, կատարվում է նռնօրհնեքի կարգ: >>>



ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ...

Հայ Եկեղեցուն ազգանվեր ծառայելու եւ իր հայրենի գյուղի հոգեւոր պայծառությանը նվիրված գործունեության համար բարերար Ռոստոմ Ստեփանյանը վերջերս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, արժանացավ գնահատանքի եւ պարգեւատրվեց «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով: >>>




ՆՈՐԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՁԻԹՀԱՆՔՈՎՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ գյուղի նախակրթարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը, «Շեն» ԲՀԿ նախագահ Հայկ Մինասյանը, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայայացուցիչ Արմեն Զաքարյանը, մեծաթիվ գյուղաբնակներ: >>>



ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՈՆԸ
ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի տնօրինությամբ, 2002 թ. սկսյալ, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի օրը հայտարարվել է Անի թաղամասի համանուն եկեղեցու ուխտի օր: .>>>



ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամեն տարի՝ տարեմտի նախաշեմին, փոքրիկների համար կազմակերպում է ամանորյա ուրախ միջոցառում: >>>



ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Բոլոր ժամականկերում էլ բարեգործությունը եղել եւ մնում է մարդկության արժեհամակարգի առանցքային գաղափարներից: Ողորմածությունն առաքինություններից մեծագույնն ու լուսավորն է՝ աստվածապարգեւ մարդ էակին աստվածանման դարձնող, դեպի երկնքի արքայություն առաջնորդող: >>>



ԵՐԲ ՈՒՆԵՑԱԾԴ ԿԻՍՈՒՄ ԵՍ,
ԵՂԱԾԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈՒՄ Է

Սուրբծննդյան տոնը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում նշում են առանձնահատուկ: Կենտրոնի հարկի տակ հավաքվում են մեր բոլոր շահառուները, եւ օրը վերածվում է իսկական ընտանեկան տոնի՝ լի ուրախությամբ ու նվերներով: >>>



ԽՍՏԱՇՈՒՆՉ ՁՄԵՌԸ ԵՎ ՑՆՑՈՏԻԱՎՈՐ
ԾԵՐՈՒՆԻՆ

Շատ խստաշունչ էր 1910 թ. ձմեռը Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ եւ հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մտնում այնտեղ, եւ հյուրանոցի տերն ազատել էր աշխատակիցներից շատերին: >>>



ՋԵՐՄ ԵՎ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՏԱՐԵԴԱՐՁ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում 2016 թվականից գործում է «Դեռահասների ցերեկային խնամքի եւ աջակցության» ծրագիրը, որի շնորհիվ ամեն տարի երեք տասնյակից ավելի 10-15 տարեկան երեխաներ են ի մի գալիս կենտրոնի հյուրընկալ հարկի տակ: >>>



«ՈՐ ՈՔ ԶԻՍ ՊԱՇՏԵՍՑԷ, ԶԿՆԻ ԻՄ ԵԿԵՍՑԷ »

Ընդհանրական Քրիստոնեական եկեղեցու ամենասիրած Սրբերից մեկը Ս. Ստեփաննոսն է, ով, իր ջերմեռանդ հավատով առ Բարձրյալը, առաջինն ընդունեց մարտիրոսության պսակը: >>>


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների, առաջնորդարանի աշխատակիցները եւ ՔԴԿ ուսուցիչները, մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ ցավակցում են Տ. Նշան քհն. Պանֆյորովին՝ սիրելի Ելիզավետա մայրիկի մահվան կապակցությամբ եւ Բարձրյալից հայցում մխիթարություն ու խաղաղություն Տեր Հոր ընտանիքի սգակիր անդամներին, հարազատներին ու բարեկամներին:

Յիշատակն արդարոյն օրհնությեամբ եղիցի:


ՄԱՀԱԶԴ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հավատացյալները, առաջնորդարանի աշխատակազմը խոր վշտով ցավակցում են Ֆերդինանդ եւ Հերմինե Գյուլյաններին՝ Մկրտիչ Գյուլյանի անժամանակ մահվան կապակցությամբ, հայցում Հայր Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայությանն արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk